Որքան խաղաղությունը հաստատվի, այդքան ավելի շատ ներդրող կարող ենք բերել․ Նուբար Աֆեյան

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

«Ուժեղ Սփյուռք» ծրագրի համար ստացվել է 174 դիմում աշխարհի 26 երկրից և 91 քաղաքից։ Այս մասին այսօր Մատենադարանում «Հայաստան 2041» հիմնադրամի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց  ծրագրի ղեկավար Հասմիկ Հայրապետյանը։ Ընտրված 20 լավագույն նախագծերը կապել են 10 անհատ հայերի հետ, որոնք, ըստ նախաձեռնողների, մեծ նվաճումներ ունեցող մասնագետներ են իրենց ոլորտներում:

«ԱՄՆ-ին հաջորդում են Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Լիբանանը և այլն: Ամենաշատ նախագծերը եղել են կրթության ոլորտում, որին հաջորդում է մշակույթի ոլորտը, երրորդ տեղում համագործակցության ցանցեր՝ network-ներ ստեղծելու նախագծերն են»,- ասաց նա:

Հասմիկ Հայրապետյանը թվարկեց հաղթող 10 նախագծերն ու դրանց հեղինակներին:

«Հայաստան 2041» բարեգործական հիմնադրամի համահիմնադիր, գործարար  Նուբար Աֆեյանը նշեց, որ զգուշավորությամբ են մոտենում նորարար ծրագրերին։ 

«Մեր ծրագրերը շատ մեծ հույսերով չենք սկսում, քանի որ դրանք նորարարության արդյունք են: Մենք համեստ ձևով ենք մոտենում, տեսնում ենք, թե որ տարբերակը կարող է հաջողել: Ես կոչ եմ անում մեզ չքննադատել, որովհետեւ սա մեր փողն է և պատրաստ ենք սովորելու, թե որ միջոցն է ավելի հաջողակ և շարունակենք այդ ուղղությամբ: Միշտ անում ենք ծրագրեր, որոնք անցյալ չունեն, երբևէ փորձված չեն: Հիմա այս ծրագրի առաջին քայլն է, կտեսնենք, թե ինչպես այն կզարգանա: Եթե այս 10 հաղթող ծրագրերը հաջողեն, հաջորդ 10-ը կանենք»,- նշեց Աֆեյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանում բավականին մեծ ներդրումներ եղել են վերջին տարիների ընթացքում, ու որքան խաղաղությունը հաստատվի, այդքան ավելի շատ ներդրող կարող ենք բերել։