Երևանում հոկտեմբերի 1-ին որոշ փողոցների երթևեկությունը կսահմանափակվի
Երևանում ընթացող Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակում հոկտեմբերի 1-ին կսահմանափակվի որոշ փողոցների երթևեկությունը․ տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։
Միջոցառման մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով առավոտյան ժամը 8-ից 19.00-ն պարբերաբար կսահմանափակվի Պռոշյան, Պարոնյան, Դեմիրճյան փողոցների երթևեկությունը։
Խնդրում ենք նշված ժամանակահատվածում խուսափել տվյալ փողոցներով երթևեկելուց։
Պատճառված անհանգստության համար հայցում ենք ձեր ներողամտությունը։