ՀՀ Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել Վալերի Պերմյակովի գործով տուժողների իրավահաջորդների բողոքը. Tert.am

Լուրեր

12.11.2026 | 09:24
Բելառուսի ԱԳ նախարարն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին
11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել Վալերի Պերմյակովի գործով տուժողների իրավահաջորդների բողոքը. այս մասին տեղեկատվությունը տեղադրված է Դատական տեղեկատվական համակարգում. տեղեկացնում է tert.am-ը:

Վճռաբեկ դատարանը, դատավոր Ավետիսյանի նախագահությամբ քննարկելով ամբաստանյալ Վալերի Պերմյակովի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2016 թվականի դեկտեմբերի 19-ի որոշման դեմ տուժողի իրավահաջորդ Անդրանիկ Պողոսյանի ներկայացուցիչներ Արթուր Սաքունցի,  Արայիկ Զալյանի, տուժողների իրավահաջորդներ Լուսինե Ավետիսյանի, Անահիտ Կոշտոյանի, Անդրանիկ Պողոսյանի, Նարինե Պողոսյանի ներկայացուցիչ Ա.Կիվիրյանի վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելու հարցը, պարզել է, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2016 թվականի օգոստոսի 23-ի դատավճռով Վալերի Պերմյակովը դատապարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ, 8-րդ կետերով` ցմահ ազատազրկման:

Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների վերաքննիչ բողոքների քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2016 թվականի դեկտեմբերի 19-ի որոշմամբ վերաքննիչ բողոքները մերժել է` օրինական ուժի մեջ թողնելով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2016 թվականի օգոստոսի 23-ի դատավճիռը:

Վերոգրյալ որոշման դեմ վճռաբեկ բողոքներ են բերել տուժողի իրավահաջորդ Ա.Պողոսյանի ներկայացուցիչներ Ա. Սաքունցը , Ա. Զալյանը, տուժողների իրավահաջորդներ Լ. Ավետիսյանի, Ա. Կոշտոյանի, Ա. Պողոսյանի, Ն. Պողոսյանի ներկայացուցիչ Ա. Կիվիրյանը:

Տուժողի իրավահաջորդ Ա. Պողոսյանի ներկայացուցիչները խնդրել են բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2016 թվականի դեկտեմբերի 19-ի որոշումը և գործն ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության:  

Բողոքաբերի փաստարկների, գործի նյութերի բողոքարկվող դատական ակտի պատճառաբանությունների համադրված վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը գտել է, որ բողոքաբերի կողմից չի հիմնավորվել, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, որ առերևույթ թույլ է տրվել դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա:

Վճռաբեկ դատարանը որոշել է ամբաստանյալ Վալերի Պերմյակովի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2016 թվականի դեկտեմբերի 19-ի որոշման դեմ տուժողի իրավահաջորդ  ներկայացուցիչների, տուժողների իրավահաջորդների վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը մերժել: