Անշարժ գույքերի գնման պայմանագրերում փաստացի ստացված գումարից ավելի ցածր գին է նշվել․ կառուցապատող ընկերությունը վերականգնել է 431.300.573 ՀՀ դրամի չափով պակաս վճարված հարկի գումարը

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տնտեսական հանցա-գործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության երկրորդ վարչությունում առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և ապացուցողական անհրաժեշտ գործողությունների, ինչպես նաև ՊԵԿ աշխատակիցների կողմից կատարված միջոցառումների արդյունքում պարզվել են կառուցապատող ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերի հարկեր վճարելուց խուսափելու դեպքի էական հանգամանքներ․ տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։

Մասնավորապես՝ ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ կառուցապատող ՍՊ ընկերության փաստացի սեփականատերը և փոխտնօրենը Երևան քաղաքում կառուցված բազմաբնակարան-բազմաֆուկցիոնալ շենքերից իրացված միավորների արժեքների վերաբերյալ կազմված գնման իրավունքի պայմանագրերում անշարժ գույքի վաճառքի գինը նշել են տվյալ գույքի դիմաց փաստացի ստացած գումարից ավելի ցածր գին՝ այդ կերպ խուսափելով առանձնապես խոշոր չափերով հարկերը վճարելուց:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա` հիշյալ ՍՊ ընկերության փաստացի սեփականատիրոջ և փոխտնօրենին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:

Նախաքննության ընթացքում ընկերության կողմից պետական բյուջե վերականգնվել է ընդհանուր 431.300.573 ՀՀ դրամի չափով պակաս վճարված հարկի գումարը:

Նշված անձանց նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումները դադարեցնելու որոշումներ են կայացվել ` պատճառված վնասը վերականգնելու հիմքով: