Քննարկվել են բազմակողմ միջխորհրդարանական հարթակներում հայ և կիպրացի պատգամավորների համագործակցությունն ու փոխօգնությունը

Լուրեր

10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը գրել է, որ այսօր Ազգային ժողովի և Կիպրոսի Հանրապետության միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի պատվիրակությամբ Նիկոսիայում հանդիպել են Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի հետ:

«Կարևորել ենք Հայաստան-Կիպրոս բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակը և արձանագրել, որ կա երկուստեք քաղաքական կամք` էլ ավելի խորացնելու երկկողմ հարաբերությունները բոլոր ոլորտներում:

Քննարկել ենք բազմակողմ միջխորհրդարանական հարթակներում հայ և կիպրացի պատգամավորների համագործակցությունն ու փոխօգնությունը` ընդհանուր օրակարգերի առաջխաղացման համար:

Պայմանավորվել ենք համատեղ աշխատել` ի հայտ բերելու և զարգացնելու համագործակցության նոր ոլորտներ:
Եվս մեկ անգամ արձանագրել ենք` Կիպրոսը Հայաստանի կողքին է, Հայաստանը` Կիպրոսի»,- գրել է Կոնջորյանը: