Հայաստանի և Լեհաստանի ԱԳ նախարարները քննարկել են ԵՄ-ի հետ ՀՀ գործընկերության խորացման հարցեր

Լուրեր

10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
Բոլորը

ՄԱԿ ԳԱ 79-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկիի հետ:
Արարատ Միրզոյանը և Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր՝ ներառյալ Հարավային Կովկասում և դրա շուրջ վերջին զարգացումները։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Նախարար Միրզոյանը ներկայացրել է ՀՀ տեսլականը ժողովրդավարական ուղու շարունակականության, տնտեսական զարգացման, ավելի լայն աշխարհագրությամբ փոխկապակցվածությամբ ապահովման հարցում։ Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է սեղմ ժամկետում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում ՀՀ հստակ քաղաքական կամքը՝ արտահայտված նաև խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ վերջին առաջարկում։
Արարատ Միրզոյանն ընդգծել է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հարցում ՀՀ շահագրգռվածությունը՝ հիմնված հանրահայտ սկզբունքների վրա։

Հայաստանի և Լեհաստանի ԱԳ նախարարները քննարկել են նաև ԵՄ հետ ՀՀ գործընկերության խորացման հարցեր, դիտարկվել են փոխգործակցության հեռանկարները՝ համահունչ ՀՀ քաղաքացիների ձգտումներին:

Հանդիպման ընթացքում նախարար Միրզոյանն իր լեհ գործընկրոջը ցավակցություն է հայտնել վերջին շրջանում Լեհաստանում ջրհեղեղների հետևանքով գրանցված զոհերի առնչությամբ։