Ես կառչած չեմ այս պաշտոնից․ Վանեցյանը՝ հրաժարական տալու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 15:42
«Արարատը» ցավակցել է Վարազդատ Հարոյանին
13.11.2026 | 15:31
Փախուստի դիմած իրանցի կալանավորը հայտնաբերվել է․ ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
13.11.2026 | 15:22
Զիդանը՝ Ֆրանսիայի հավաքականում առաջին պարտության մասին. «Իտալիայի դեմ խաղը չի կարելի ձախողված համարել»
13.11.2026 | 15:10
Դեպի Երևան չվերթներ են չեղարկվել և հետաձգվել // ԱՄՆ-ն շուրջ 6000 վիզա է չեղարկել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 14:57
Հայաստանը ներկայացրել է 2029-ին COP34-ը հյուրընկալելու թեկնածությունը
13.11.2026 | 14:40
Բաքվում մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հրամանատարաշտաբային զորավարժությունները
13.11.2026 | 14:31
Երևանում սպանության փորձի համար հետախուզվող 48-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել
13.11.2026 | 14:20
Եվրոպայի շուրջ 40 երկրներ անվտանգության սկզբունքների «խարտիա» են ստեղծել․ ՀՀ-ն չի միացել փաստաթղթին
13.11.2026 | 14:12
Ռոնալդուի որդին նորամուտն է նշել Պորտուգալիայի Մ-17 հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:06
Ձայներ ընդդեմ մոռացության. կինը պատմում է Ցեղասպանություն վերապրած հոր պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:00
Մահացել է ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը
13.11.2026 | 13:53
Մոսկվայում ավտոմեքենա է պայթել. ըստ տեղեկությունների՝ ղեկին եղել է Ուկրաինայի նախկին վարչապետի մամուլի քարտուղարը
13.11.2026 | 13:45
Ռուսական կողմը հայտնել է ուկրաինական ամենազանգվածային՝ ավելի քան 1000 ԱԹՍ-ի գրոհի մասին
13.11.2026 | 13:36
ՔՊ-ն երեք համայնքում մրցակից չունի․ ցուցակները գլխավորում են գործող համայնքապետերը
13.11.2026 | 13:33
Առաջիկա օրերին եղանակը կտաքանա․ լեռնային շրջաններում գիշերը ձյուն կտեղա
Բոլորը

 Ես կառչած չեմ այս պաշտոնից, ես ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցնում եմ շատ մեծ պատասխանատվությամբ և կարծում եմ, որ շատ գործեր ունեմ անելու: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 11-ին հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով իր և ՀՀ Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) պետ Սասուն Խաչատրյանի զրույցի սկանդալային ձայնագրության հրապարակումից հետո հնարավոր հրաժարականի մասին հարցին:

«Ես ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցնում եմ շատ մեծ պատասխանատվությամբ և կարծում եմ, որ շատ գործեր ունեմ անելու: Եվ որ վայրկյանին հասարակությունը կներկայացնի նման պահանջ, որ ես պետք է հրաժարական տամ, ես այդ հրաժարականը կտամ… կա՛մ հասարակությունը, կա՛մ քաղաքական ղեկավարությունը»,- հավելեց Վանեցյանը:

Նրա պնդմամբ՝ ձայնագրությունը տարածելու հիմնական նպատակն իրենց թուլացնելն է. «Այդ ձայնագրությունը տարածելու հիմնական նպատակն այն է, որպեսզի թուլացնեն մեզ՝ նկատի ունեմ ԱԱԾ-ն, ՀՔԾ-ն, որ այն գործը, որը սկսել ենք, կիսատ թողնենք: Մենք ենք այս գործը սկսել, մենք ենք տեղյակ մանրամասներին, և մենք ունենք այնքան կամք և վճռականություն, որ այդ գործը հասցնենք իր ավարտին»:

Արթուր Վանեցյանի համար հանելուկ է, թե ով է գաղտնալսել իր և Սասուն Խաչատրյանի խոսակցությունը: «Ինձ համար հանելուկ է: Գիտեք, որ ձայնագրությունը մի քանի ժամ առաջ է հրապարակվել: Եթե ԱԱԾ-ի ներսում է արվել, շատ ցավալի է»,- ասաց ԱԱԾ տնօրենը: