Վերականգնվել է հարկեր վճարելուց խուսափելու միջոցով պետությանը պատճառված վնասից 109 մլն ՀՀ դրամ

Լուրեր

06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ինչպես նաև՝ ՍՊ ընկերությունների կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու նպատակով մշակված հանցավոր մեխանիզմը. տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։

Մասնավորապես, «Ա.Տ.», «Ա.», «Հ.Վ.» և «Ս.» ՍՊ ընկերությունների կողմից 2021-2022 թվականների ընթացքում պարբերաբար Վրաստանից ձեռք են բերվել և Հայաստանի Հանրապետության տարածք են ներմուծվել ապրանքներ, սակայն բեռն ուղեկցող փաստաթղթերում դրանք ներկայացվել են որպես ԵԱՏՄ երկրներից ներմուծված ապրանքներ, որոնց համար ներկայացված ներմուծման հարկային հայտարարագրերով հաշվարկվել և պետական բյուջե են վճարվել առաջացած ԱԱՀ գումարները:

Ընդհանուր 16 ներմուծումով հիշյալ ՍՊ ընկերությունների կողմից՝ որպես ԵԱՏՄ անդամ երկրից ներմուծում, հայտարարագրվել է ընդհանուր 285.243.187 ՀՀ դրամ ինվոիսային արժեք, որից հաշվարկվել է ընդհանուր 35.995.418 ՀՀ դրամ ներմուծման ԱԱՀ, սակայն փաստացի ներմուծված ապրանքների արժեքը, Վրաստանում ձեռք բերված հաշիվ-ապրանքագրերի համաձայն, կազմել է ընդհանուր 782.955.297 ՀՀ դրամ, որից պետք է հաշվարկվեր և պետական բյուջե վճարվեր ընդհանուր 176.714.783 ՀՀ դրամ մաքսային վճար:

Արդյունքում՝ «Ա.Տ…» ՍՊ ընկերության կողմից 3 ներմուծումով պետությանը պատճառվել է 12.527.358 ՀՀ դրամի վնաս, «Ս…» ՍՊ ընկերության կողմից՝ 7 ներմուծումով՝ 37.614.235 ՀՀ դրամի վնաս, «Հ.Վ.» ՍՊ ընկերության կողմից՝ 8 ներմուծումով՝ 53.906.882 ՀՀ դրամի վնաս, իսկ «Ա.» ՍՊ ընկերության կողմից՝ 6 ներմուծումով պետությանը պատճառվել է 36.670.890 ՀՀ դրամի վնաս: Հիշյալ 4 ընկերությունների կողմից հարկեր վճարելուց խուսափելու միջոցով պետությանը պատճառված վնասի չափը կազմում է ընդհանուր 140.719.365 ՀՀ դրամ։

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում հիշյալ ընկերությունների պատասխանատու անձանց կողմից 2024թ. պետական բյուջե է վճարվել 109.000.000 ՀՀ դրամ:
Նախաքննությունը շարունակվում է։