Վարչապետն էմոցիա չունի Երևանի հանդեպ․ թող Ավինյա՛նն ապացուցի, որ երևանցի տղա է․ Վիկտոր Մնացականյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Սարյան փողոցի «Հայփոստ»-ի շենքը չպետք է քանդվի, վարչապետն էմոցիա չունի Երևանի հանդեպ։ Factor TV-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնում «Հաղթանակ» կուսակցության ղեկավար, ուրբանիստ Վիկտոր Մնացականյանը։

«Ով ուզում է՝ լինի քաղաքապետը, կողքը կկանգնեմ, որպեսզի վարչապետին բացատրի՝ «Հայփոստ»-ի շենքը Երևանի սիմվոլներից է, չի կարելի քանդել։ Ես դեմ չեմ, թող կառուցեն համաշխարհային կենտրոն, բայց՝ ոչ «Հայփոստի» շենքի տեղում։ Վարչապետը Երևանից չէ, ինքն էմոցիա չունի Երևանի հանդեպ, չի մեծացել այստեղ, չի սիրել էս թաղը, չի հասկանում՝ մենք ինչից ենք խոսում»,- ընդգծեց Մնացականյանը։

Դիտարկմանը, որ քաղաքապետ Տիգրան Ավինյանը Երևանից է, այստեղ է ծնվել ու մեծացել, Մնացականյանն արձագանքեց․ «Թող ի՛նքը ապացուցի, որ երևանցի տղա է, և Նիկոլ Փաշինյանին ասի՝ թենիսի կորտերին չի կարելի դիպչել, «Հայփոստ»-ի շենքը չի կարելի քանդել։ Նույնն է, որ մեկը գա, ասի՝ «Կարապի լիճը» քանդում եմ, ծառ տնկեմ»։

Կենտրոնի նախկին թաղապետի հետ զրուցել ենք նաև քաղաքային այլ խնդիրներից։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան