ՀՀ շախմատի ֆեդերացիան կոչ է արել ՖԻԴԵ-ին՝ թույլ տալ ռուսներին և բելառուսներին մասնակցել մրցաշարերին

Լուրեր

06.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 09:55
Եվրոպա լիգա. «Միլանի» երրորդ պարտությունն ու «Արարատ-Արմենիայի» առաջիկա մրցակիցների արդյունքները
06.11.2026 | 09:50
Մելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներին
06.11.2026 | 09:45
Գետահովիտի նախկին համայնքապետարանի շենքի վարձակալության գործով քրեական հետապնդում է հարուցվել․ Դատախազությունը դիմել է դատարան
06.11.2026 | 09:32
«Ոչ միայն Ուկրաինան, այլև ամբողջ Եվրոպան»․ Թրամփը Պուտինի բանագնացի հետ հանդիպումից հետո «մեծ համաձայնագիր» է խոստանում
06.11.2026 | 01:59
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց Պորտուգալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 23:32
Հայաստան-Լիտվա համագործակցություն․ Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Վիլնյուս
05.11.2026 | 23:22
Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, ՀՀ-ի հայերս երջանիկ կլինենք. Ռուբինյան
05.11.2026 | 23:08
Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
05.11.2026 | 22:54
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
05.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2026 | 22:27
Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ ՌԴ քաղաքացի
05.11.2026 | 22:13
Հովտաշատում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել է
05.11.2026 | 21:59
Հոր անունը կրող հիմնադրամը ղեկավարելու համար Բորիս Նեմցովի դուստրը Ռուսաստանում դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
05.11.2026 | 21:42
Ֆինլանդիայի դատարանը ադրբեջանցի նավաստուն 3 տարվա ազատազրկման է դատապարտել ստորջրյա մալուխները վնասելու գործով
Բոլորը

Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) չպետք է կախված լինի Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) դիրքորոշումից ռուս և բելառուս մարզիկներին մրցումներին մասնակցելու հարցում։ Այս մասին ասել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը՝ ելույթ ունենալով Բուդապեշտում ընթացող ՖԻԴԵ-ի գլխավոր ասամբլեայում. փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Սեպտեմբերի 21-22-ը Բուդապեշտում ընթանում է ՖԻԴԵ-ի Գլխավոր ասամբլեան, որին կքննարկվի կազմակերպության հովանու ներքո անցկացվող մրցաշարերին ռուսների և բելառուսների լիարժեք ընդունելության հարցը։

«Աշխարհում միշտ էլ եղել են պատերազմներ, և Ռուսաստանն ու Ուկրաինան միակ հակամարտությունը չեն: Ես չեմ ուզում երկրների անուններ տալ, բայց նրանք չեն պատժվել պատերազմներին մասնակցելու համար: Ինչ վերաբերում է ՖԻԴԵ-ին ուղղված ՄՕԿ-ի առաջարկություններին, ես չգիտեի, որ Միջազգային օլիմպիական կոմիտեն մեր ղեկավարությունն է, ինչո՞ւ պետք է լսենք նրանց։ Քաղաքականությունը շախմատ չէ, շախմատը ուրախություն է, երջանկություն»,- ասել է Լպուտյանը։

Հիշեցնենք՝ ռուս-ուկրաինական հակամարտության մեկնարկից հետո ՖԻԴԵ-ն արգելեց ռուսաստանցիներին մասնակցել թիմային մրցումներին։