Սփյուռքը, որքան էլ կարևոր, թանկագին է մեզ համար, բայց Հայաստանի Հանրապետության կառավարման ինստիտուտ չէ․ Փաշինյան

Լուրեր

11.08.2026 | 00:05
Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք
10.08.2026 | 23:23
ԹԻՀԿ-ն ուսումնասիրել է Երևանի 70 բարեկարգված բակերի ու խաղահրապարակների որակն ու անվտանգությունը
10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարներին:

Ողջունելով ներկաներին՝ վարչապետը կարևորել է Սփյուռքի գործերի հանձնակատարի ինստիտուտի կայացումը: «Դեռևս տարիներ առաջ ունեինք քաղաքական որոշում, հիմա այժմ այն ստանում է շատ կոնկրետ գործառույթ և կայանում է: Ի՞նչն է մեր նպատակադրումն ու նպատակը: Մեր նպատակը՝ Հայաստան-Սփյուռք հարաբերություներն ավելի ինստիտուցիոնալ և պետականակենտրոն դարձնելն է, նաև փորձել ձևավորել համակարգ, որը հնարավորություն կունենա Հայաստանի Հանրապետության անունից ամենօրյա խոսակցության մեջ լինել Սփյուռքի մեր համայնքների հետ,  ինչ-որ առումով նաև Սփյուռքի խնդիրները, օրակարգերը, մտահոգությունները, հարցերը ինստիտուցիոնալ և համակարգված ձևով ներկայացնել ՀՀ Կառավարությանը»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի կարծիքով՝ կարևոր է գործառույթները հստակ բաժանել և արձանագրել, որ Սփյուռքը, որքան էլ կարևոր, թանկագին է մեզ համար, բայց Հայաստանի Հանրապետության կառավարման ինստիտուտ չէ, և հակառակը՝ Հայաստանի Հանրապետությունը, որքան կարևոր և սիրելի է Սփյուռքի համար, Հայաստանի Հանրապետությունն էլ սփյուռքի կառավարման ինստիտուտ չէ: «Սա շատ կարևոր առանձնահատկություն է: Իսկ ինչպիսի՞ն են այդ հարաբերությունները. պետք է արձանագրել, որ այս հարցի ձևակերպումները, իհարկե, կան, միշտ էլ եղել են, բայց այդ ձևակերպումների հարաբերությունն իրականության հետ մենք պետք է ճշգրտենք:

Թույլ տվեք նաև ասել, որ թերևս կարիք կա նոր իրադրության մեջ այդ հարցի պատասխանները ձևակերպել և առաջարկել: Եվ այդ հարցում մենք, իհարկե, հույս ենք դնում ձեզ վրա, որովհետև սա այն դեպքը չէ, որ Կառավարությունը պատրաստի ինչ-որ ձևակերպում դնի սեղանին: Մենք կարող ենք ասել պատկերացումներ, մենք կարող ենք ունենալ առաջարկներ, մենք կարող ենք ունենալ արձագանքներ ձեր կողմից հնչող առաջարկների վերաբերյալ, բայց դա մի աշխատանք է, որ մենք պետք է միասին անենք»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ սա մի իրավիճակ և աշխատանք է, որն ունի բազմաթիվ հարցեր ու այսօր այնպես չէ, որ կան բոլոր հարցերի պատասխանները: Միաժամանակ, վարչապետը համոզմունք է հայտնել, որ միասին կկարողանան, ի վիճակի կլինեն գտնել հարցերի պատասխաններ: «Բայց այդ էլ եկեք ասենք՝ այնպես չէ, որ հարցերի ցանկն էլ շատ հստակ ձևակերպված է: Այսինքն՝ բնական է  նոր ինստիտուտ, նոր հարցեր, նոր դիտանկյուն, նոր տեսանկյուններ, և ես այսօրվա առիթը չեմ փորձի օգտագործել այդպիսի բովանդակային մանրամասների մեջ մտնելու համար: Ես ուղղակի ուզում եմ ողջունել բոլորիդ, իմ ուրախությունը և գոհունակությունը հայտնել նման շփում ունենալու հնարավորության առիթով,  և շնորհակալություն հայտնել ձեզ՝ ձեր պատրաստակամության համար, այս իրականում դժվար գործառույթը ստանձնելու համար, որովհետև լծակները քիչ են, պատասխանատվությունը մեծ, և իհարկե, դա որոշակի խիզախություն և քաջություն է պահանջում յուրաքանչյուրից՝ այդ կարգավիճակը ստանձնելու ճանապարհին»,- նշել է Կառավարության ղեկավարը և ողջունել հանձնակատարների այդ քայլը, մտադրությունը՝ առաջ մղելու այն օրակարգը, որը կա և կարող է լինել Հայաստանի Հանրապետության և աշխարհի հայերի միջև:

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը նշել է, որ հանձնակատարները  ներգրավված են համայնքային կյանքին և լուրջ կապեր ունեն Հայաստանի հետ, պատրաստ են ստանձնել աշխատանքը և կապ հանդիսանալ Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի և համայնքների միջև: Զարեհ Սինանյանը տեղեկացրել է, որ հանձնակատարների թիվն արդեն իսկ անցնում է մեկ տասնյակը և աշխարհի տարբեր երկրներում հանձնակատարներ նշանակելու գործընթացը կրում է շարունակական բնույթ:

Վարչապետ Փաշինյանը ներկաներին կոչ է արել իրենց գործունեության ընթացքում կենտրոնացած լինել Հայաստանի և նրա շահերի վրա, Հայաստանը դարձնել  ինքնության կարևորագույն բաղադրիչներից մեկը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Սփյուռքի գործերի հանձնակատարի ինստիտուտի գործառույթներին և Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը վերաբերող հարցեր: