Ադրբեջանը չի բավարարում հարկաբյուջետային թափանցիկության նվազագույն պահանջներին․ ԱՄՆ Պետդեպ

Լուրեր

07.11.2026 | 12:26
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
Բոլորը

ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակել է հարկաբյուջետային թափանցիկության տարեկան զեկույցը։ Ադրբեջանական Թուրան գործակալությունը գրում է, որ այն ուսումնասիրում է ԱՄՆ օգնություն ստացող կառավարությունների բյուջետային թափանցիկությունը: Պետքարտուղարությունը գնահատել է, որ Ադրբեջանը չի բավարարում 2024 թվականի համար հարկաբյուջետային թափանցիկության նվազագույն պահանջներին և այս ուղղությամբ էական առաջընթաց չի գրանցել։

Զեկույցի համաձայն՝ թեև Ադրբեջանի կառավարությունն օրենսդրության մեջ և կանոնակարգերում մասնակիորեն արտացոլել է բնական պաշարների արդյունահանման համար պայմանագրերի և լիցենզիաների տրամադրման չափանիշներն ու ընթացակարգերը, պարզ չէ՝ արդյո՞ք գործնականում հետևել է այդ ընթացակարգերին:

Փաստաթղթի հեղինակները նաև նշում են, որ  հաշվետու ժամանակահատվածում բյուջեի նախագիծը, ընդունված բյուջեն և կատարողական հաշվետվությունը հասանելի են եղել հանրությանը, այդ թվում՝ առցանց։

Այս տարվա զեկույցը նախանշում է երկու քայլ, որ Ադրբեջանը կարող է ձեռնարկել հարկաբյուջետային թափանցիկությունը բարելավելու համար: Այդ քայլերն են՝ բնական ռեսուրսների արդյունահանման համար պայմանագրերի շնորհման չափանիշների և ընթացակարգերի օրենսդրության կամ կանոնակարգերի ամբողջական ճշգրտումը, այդ փաստաթղթերի պահանջներին գործնականում համապատասխանելը:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի