Դատարանը հրապարակում է Հրայր Թովմասյանի գործով դատավճիռը. ՈՒՂԻՂ

Լուրեր

27.06.2026 | 01:34
5.5 մլրդ դոլար. աշխարհի ամենաթանկ ստադիոնում ԱՄՆ-Թուրքիա հանդիպման ետնաբեմը Factor TV-ի թղթակցի աչքերով
27.06.2026 | 01:05
ԱԱ-2026. Դեմբելեի հեթ-տրիկը հաղթանակ բերեց Ֆրանսիային, Սենեգալը խփեց 5 գոլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 23:30
Հունիսի 29-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.06.2026 | 23:19
Վթար Շաղատ գյուղում․ վարորդը տեղում մահացել է
26.06.2026 | 23:08
«Նոր Ուժ»-ն այլևս չի մասնակցի ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործով նիստերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 23:00
Մեկ օր ժողովուրդը կասի իր խոսքը, և դա կլինի որոշիչ. կասենք` այդ օրը երբ է. Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 22:47
Ադրբեջանը ՆԱՏՕ-ի հուսալի գործընկեր է․ դաշինքի հատուկ ներկայացուցիչ
26.06.2026 | 22:33
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
26.06.2026 | 22:30
Գիտնականներն արհեստական բանականության միջոցով ընթերցել են Վեզուվ հրաբխի ժայթքման ժամանակ այրված հին մագաղաթը
26.06.2026 | 22:15
Forbes. Երեմյան ընկերությունների խմբի 20 տարին, 27 բիզնես ուղղությունն ու մեկ տեսլականը
26.06.2026 | 22:01
ԱՄՆ Գերագույն դատարանը Սպիտակ տանը թույլատրել է ներգաղթյալների մի մասին զրկել պաշտպանությունից
26.06.2026 | 21:49
Պուտինը ստորագրել է բջջային սարքերի համար IMEI կոդերի միասնական տվյալների բազայի մասին օրենքը
26.06.2026 | 21:48
Փաշինյանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են սահմանային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման ընթացքը
26.06.2026 | 21:40
Կեղծ երկրաշարժի կանխատեսում Կոտայքում․ ում է խանգարում Firebird-ի 5 միլիարդանոց AI կենտրոնը․ ԱՉՔԻ ՏԱԿ
26.06.2026 | 21:30
Սպառնալիք կա Նարիշկինի խոսքում, բայց ասաց կհանդուրժեն, եթե ՀՀ-ն Արևմուտքի հետ շփվի՝ ՌԴ-ի հետ հարաբերություն պահելով․ Տիգրան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի քրեական դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանը հրապարակում է Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի գործով դատավճիռը։ Հիշեցնենք, որ Հրայր Թովմասյանը մեղադրվում է Արդարադատության նախարար եղած ժամանակ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ՝ երկու դրվագով։

Ըստ Դատախազության՝ Թովմասյանը Արդարադատության նախարարության վերահսկողության ներքո գործող նոտարներին ստիպել է Բաղրամյան 1 հասցեում գտնվող և իրեն պատկանող տարածքները շուկայականից բարձր գնով վարձակալության վերցնել, ինչպես նաև նոտարական գրասենյակի համար շուկայականից բարձր գնով վարձակալության է տվել Սախարովի հրապարակին հարակից տարածքում գտնվող և իրեն պատկանող այլ տարածքներ։

Թովմասյանը քրեական գործի շրջանակներում հերքել է տարածքներն իրեն պատկանելու մասին Դատախազության պնդումները, ինչպես նաև դիտարկել, որ իր դեմ ցուցմունք տված նոտարներից մեկը Ալվարդ Մելքոնյանն է, որի լիազորությունները դադարեցնելու հարցով ինքը նախարար եղած ժամանակ դիմել է դատարան, և դատարանն իր միջնորդությունը բավարարել է։ Ըստ Թովմասյանի՝ Ալվարդ Մելքոնյանը նույն հասցեում գտնվող բնակարանը որպես նոտար վաճառել է մի քանի անձի, ինչպես նաև 10 հարկանի կառուցվող շենքի 17-րդ հարկում բնակարանի առուվաճառքի պայմանագիր է վավերացրել։

Թովմասյանը պնդում է, որ իր նկատմամբ քրեական հետապնդումն օրինական կարգով չի սկսվել, քանի որ մինչև հետապնդումը սկսվելը Դատախազությունը պարտավոր է եղել դիմել Սահմանադրական դատարան՝ իր անձեռնմխելիությունը հաղթահարելու հարցով, սակայն չի դիմել, ավելին, քրեական գործում անգամ չի դրվել այն տեղեկությունը, որ ինքը քրեական հետապնդման հարուցման պահին Սահմանադրական դատարաի նախագահն է եղել։

Քրեական գործի ավարտական փուլում Թովմասյանին և պաշտպաններին հասանելի է դարձել նաև գործի համար էական նշանակություն ունեցող մեկ դատական ակտ, որն, ըստ նրանց պնդման, Դատախազությունը թաքցրել է։ Թովմասյանի բնակարանում 2020 թվականի դեկտեմբերի 26-ին իրականացված խուզարկությունից առաջ իրավապահները ևս մեկ անգամ դիմել են դատարան՝ խուզարկություն իրականացնելու թույլտվություն ստանալու համար, սակայն դատարանը մերժել է միջնորդությունը, Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել մերժման որոշումը և դիրքորոշում հայտնել, որ Թովմասյանի նկատմամբ թեև փաստացի քրեական հետապնդում հարուցված չէ, բայց բովանդակային առումով՝ տեղի ունեցող գործընթացներով նրա նկատմամբ քերական հետապնդում է իրականացվում, ուստի անհրաժեշտ է դիմել Սահմանադրական դատարան նրա անձեռնմխելիությունը հաղթահարելու համար։

Նշենք, որ քրեական գործը դատավոր Տաթևիկ Գրիգորյանի վարույթում է գտնվում շուրջ 4․5 տարի։ Այս ամբողջ ընթացքում նիստերը նշանակվում էին յուրաքանչյուր հինգշաբթի, սակայն սկսած օգոստոսի վերջից՝ դատավորը գրեթե ամենօրյա ռեժիմով, բոլոր աշխատանքային ժամերին, հետաձգելով այլ դատական նիստերը գործը քննել է՝ օր առաջ այն ավարտելու ակնհայտ մտադրությամբ։

Արաքս Մամուլյան