Ալիևն ասաց՝ ՀՀ-ն ագրեսոր է, տարածքային պահանջնե՞ր ունի․ Փաշինյանը թող առաջարկի չհարձակման ռեգիոնալ պակտ կնքել․ Աննա Օհանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Ինչո՞ւ Ալիևի բռնապետական ռեժիմը պատժի չարժանացավ 120 000 հայերին սովամահության ենթարկելու, բռնի տեղահանելու համար։ Հայկական կողմին պետք է չբավարարեն այն բացատրությունները, թե աշխարհակարգը փլուզվում է, թե միջազգային խաղի կանոնները կասկածի տակ են դրված, և հետևաբար՝ այդ պատճառով բռնի տեղահանման անհետևանք մնալը կարող էր հասկանալի լինել։ Ինչո՞ւ միջազգային հանրությունը հեշտ մարսեց այս հանցագործությունը՝ այս հարցադրումը առավել քան բնական է հնչում Լեռնային Ղարաբաղի օկուպացիայի և բռնի տեղահանման առաջին տարելիցին։

Ըստ քաղաքագետ Աննա Օհանյանի՝ Ալիևի ռեժիմը կարողացել էր հաշվարկել բռնության այն կետը, որից ավելին կիրառելու դեպքում պատասխան կարող է լինել, ու նաև՝ օգտագործվել են հիբրիդային տեխնիկաներ․ «Բլոկադան կիրառված էր, բայց ադրբեջանցի դիվանագետները ասում էին, որ իրենք բացել են ալտերնատիվ ճանապարհ։ Բռնի ուժ կիրառեցին, բայց կինետիկ ուժ չկիրառեցին այն աստիճանի, ինչքան որ տեսնում էինք այլ կոնֆլիկտներում՝ ֆիզիկապես չբնաջնջեցին։ Նրանք հաշվարկեցին, որ կոնֆլիկտների կառավարման ոչ լիբերալ մեխանիզմները մարսվում են աշխարհում, քանի որ նախադեպեր արդեն կային»։
Աննա Օհանյանը սխալ է համարում այն գնահատականները, թե Լեռնային Ղարաբաղի հարցը փակված է, ըստ նրա՝ հենց Ղարաբաղից բռնի տեղահանված հայերը պետք է առաջնային դեր կատարեն խնդիրը միջազգային ատյաններում բարձրացնելու իմաստով։

Աննա Օհանյանը խոսել է նաև Հայաստանի կառավարության որդեգրած բալանսավորման քաղաքականության, որպես փոքր պետություն՝ ունեցած մարտահրավերների և հնարավորությունների, Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ առկա բանակցությունների և եղած խնդիրների, Ռուսաստանի և Թուրքիայի կողմից ռեգիոնի վրա ազդելու գործընթացների և նրանց շահերի մասին։ Քաղաքագետը ներկայացրել է նաև ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների քարոզարշավի ներկա ընթացքը, Հայաստանի վրա ԱՄՆ-ի առաջիկա քաղաքականության հնարավոր ազդեցությունները։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան