Զինված հեղաշրջման փորձին ՌԴ հատուկ ծառայություններն են ներգրավված եղել․ «Արբատը» ՌԴ ՊՆ-ի ստորաբաժանում է․Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Հայաստանի իրավապահների հայտարարությունից հետո, թե բացահայտել և կանխել են զինված հեղաշրջման փորձ Հայաստանում, եղան գնահատականներ, որ դրա պատրաստությանը մասնակցել են ռուսական հատուկ ծառայությունները։ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանին հարց ուղղեցինք՝ զուտ այն փաստը, որ այդ անձինք զինվորական պատրաստություն են անցել Ռուսաստանում՝ «Արբատ» անվանումով ռազմաբազայում, բավարա՞ր է պնդել, որ սա Կրեմլն է պատրաստել, որ ռուսական հատուկ ծառայությունները կապ ունեն։
Իոաննիսյանը կասկած չունի, որ ռուսական բարձրագույն իշխանության համաձայնությամբ է կազմակերպվել Հայաստանում զինված հեղաշրջման փորձը․

«Զինված հեղաշրջման փորձին ներգրավված են եղել ՌԴ հատուկ ծառայությունները։ «Արբատը» ՌԴ ՊՆ-ի ստորաբաժանում է, որը կատարում է մարտական առաջադրանքներ Ռուսաստանի զինված ուժերի կազմում Ուկրաինայի դեմ պատերազմում։ Բացի այդ, ես ուզում եմ ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ ՔԿ-ի հաղորդագրությունում ասվում է, որ հավաքագրված հայերին ստի դետեկտորով են անցկացրել, որ ստուգեն, թե արդյո՞ք ճիշտ են ասում, որ ՀՀ ուժային կառույցների հետ կապ չունեն։ Ստի դետեկտորները պաշտպանական գերատեսչության կողմից օգտագործվող սարքավորումներ չեն, ստի դետեկտորներ ունենում են հատուկ ծառայությունները։ ՌԴ-ի պարագայում դա «ՖՍԲ»-ն է, «ՍՎՌ»-ն է, որոնք ունեն ստի դետեկտորներ։ Ակնհայտ է, որ բացի Ռուսաստանի ՊՆ-ից, ներգրավված են նաև ռուսական հատուկ ծառայությունները, այսինքն՝ «ՖՍԲ»-ի կամ «ՍՎՌ»-ի աշխատակիցները ներգրավված են եղել։ Դա մարդկանց «վերբովկա» անելու կլասիկ սցենար է, երբ մինչև հավաքագրելը ուզում ես համոզվել, որ ինքը քո հակառակորդի ագենտը չի, և համոզվելու ձևերից մեկը հենց ստի դետեկորով ստուգելն է։ Այս պարագայում ՌԴ հատուկ ծառայությունները թշնամի հատուկ ծառայությունը համարել են Հայաստանինը։ Եղել է զինված հեղաշրջում կազմակերպելու որոշում՝ շատ բարձր մակարդակում, ինչը անում են հատուկ ծառայությունները, իսկ զինուժը աջակցել է՝ զինված անձանց պատրաստելով։ Զինված հեղաշրջման փորձին ներգրավված «Արբատի» հրամանատարը Պուտինից մեդալ է ստացել։ Զինված հեղաշրջումը ՌԴ-ում է պատրաստվել, հատուկ ծառայություններ են ներգրավվել, ՌԴ իշխանության օրհնությամբ է զինված հեղաշրջումը պատրաստվել։ Սրանով չի սահմանափակվում, ավելի շատ խմբեր կան, որոնք հարմար պահի են սպասում, որոնք ևս պատրաստվել են»։
ՀՀ ՔԿ-ն չի մանրամասնել, թե որը կարող էր լինել Հայաստանում զինված հեղաշրջման ծրագրված սցենարը։ Դանիել Իոաննիսյանը մոտավոր նկարագրում է՝ ինչ կարող էին ծրագրած լինել․ «Զինված հեղաշրջման սցենարը սա կարող է լինել՝ բողոքի գործողություններ վերածվեն ռազմականացված բախման, 100 հոգի սկսի հրաձգություններ անել և շենքեր գրավել, ՌԴ-ի ռազմակայանը որպես խաղաղապահ գար Երևան, որ դադարեցվի արյունահեղությունը, մոտավորապես այսպիսի սցենարը պիտի խաղարկվեր»։ Հաշվի առնելով նման սցենարի հավանականությունը, Դանիել Իոաննիսյանը պնդում է, որ պետք է լրջորեն քննարկել Հայաստանից ռուսական ռազմաբազայի հեռացման հարցը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան