«Զովք» սուպերմարկետի մոտից բերման է ենթարկվել 15 քաղաքացի․  ՆԳՆ

Լուրեր

09.09.2026 | 15:33
ՊԵԿ-ը ստուգել է Նարեկ Նալբանդյանի բիզնեսները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:23
Խանդանյանը` Բայրամովի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:15
ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը՝ հյուսիսից հարավ //ՀՀ քաղաքացիության տուրքը կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 15:08
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:56
«Սուտ եք խոսում, Տավուշից Ադրբեջանին գյուղ չի հանձնվել»․ բանավեճ՝ Ղալումյանի և Ղազարյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:41
Իսրայելը կփակի Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը Երուսաղեմում՝ ի պատասխան Լոնդոնի պատժամիջոցների
09.09.2026 | 14:36
Սոնա Ղազարյանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 14:28
ՌԴ-ն նախատեսում է ձմռանը ուժեղացնել Ուկրաինայի դեմ հարձակումները․ մինչ հաջորդ տարի լուրջ բանակցությունները քիչ հավանական են․ Bloomberg
09.09.2026 | 14:22
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:20
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:18
ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:16
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 14:14
Պապիկյանը զինվորների հետ նախաճաշել է և հանձնարարել բարելավել սնունդը
09.09.2026 | 14:08
Լավ ա չասեցիք՝ ամոթ ՀՀ-ին․ ՀԱՊԿ-ը չի կատարել իր պարտավորությունները․ Կարապետյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 14:01
Բաքուն հետևում է ՀՀ Սահմանադրության փոփոխման գործընթացին․ Բայրամովը հայտնել է Միրզոյանի հետ նոր հանդիպման մասին
Բոլորը

Երևան-Սևան ավտոճանապարհա հատվածում գործող «Զովք» սուպերմարկետի մոտից բերման է ենթարկվել 15 քաղաքացի ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար։ Այս մասին  Factor.am-ին հայտնեցին ՆԳՆ ոստիկանության բաժնից։

ՆԳՆ-ից  պարզաբանեցին, որ Երևան-Սևան ավտոճանապարհի բնականոն գործունեությունը ապահովելու նպատակով՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտի կողմից, Վերին Պտղնի բնակավայրի հատվածում տեղադրվում է ուղեփակոց։

«Սա որևէ կերպ որևէ տնտեսվարողի գործունեությունը խոչընդոտելու նպատակ չի հետապնդում, ապահովվում է ավտոճանապարհի բնականոն երթևեկությունը, երթևեկության մասնակիցների անվտանգությունը միջպետական ճանապարհի կողային հատվածում»,- մեկնաբանեցին իրավապահ կառույցից։

Կոտայքի մարզում «Զովք» և մի քանի խանութների աշխատակիցներ ու տնտեսվարողներ, Վերին Պտղնիի բնակիչներ, ի նշան բողոքի փակել էին ճանապարհը։

Նրանք պահանջել են, որ որպեսզի ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը հստակ պատասխանի, թե ինչից ելնելով և ով է որոշել, որ պետք է ճանապարհի այդ հատվածում տեղադրվեն երկաթե արգելապատնեշներ, ինչն, ըստ նրան, խոչընդոտ է հանդիսանում իրենց համար: