Վրաստանի ՆԳՆ-ն Արսեն Խառատյանին պահում է Թբիլիսիի օդանավակայանում․ aliq.ge

Լուրեր

09.09.2026 | 18:20
Վրաստանից թռած մասնավոր ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սև ծովում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:10
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով գարի ու ցորեն կուղարկվի Հայաստան
09.09.2026 | 18:00
«Հովանավորել են ծառահատումները»․ հայտնի է՝ ինչու է Հակակոռուպցիոնը մտել էկոպարեկային ծառայություն
09.09.2026 | 17:55
Մոլդովայում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել․ նա կասկածվում են ՌԴ ԱԴԾ-ի համար աշխատելու մեջ
09.09.2026 | 17:46
Գնաճը Հայաստանում 4.4% է․ միսը, ձուն, ծիրանն ու դիզվառելիքը զգալի թանկացել են
09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:42
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է
Բոլորը

«Ալիք Մեդիա»-ի հիմնադիր Արսեն Խառատյանը սեպտեմբերի 17-ի լուսադեմից մինչ այժմ, առանց բացատրության, գտնվում է Թբիլիսիի միջազգային օդանավակայանում, ՆԳՆ ներկայացուցիչների վերահսկողության տակ։ Նրան թույլ չեն տալիս օգտվել հեռախոսային կապից․ գրում է aliq.ge-ն։

Առկա տեղեկությունների համաձայն՝ Արսեն Խառատյանը 5 ժամից ավելի օդանավակայանում է գտնվում։

Հատկանշական է, որ նման դեպք տեղի էր ունեցել գրեթե մեկ շաբաթ առաջ, երբ առանց նշելու պատճառը` Արսեն Խառատյանին օդանավակայանում Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) սահմանային ոստիկանությունից հայտնել էին, որ արգելվում է նրա մուտքը Վրաստան, բայց 2 ժամ հետո թույլատրել էին։

Խառատյանի խոսքով, մոտ երկու ժամ անց իրեն թույլատրել են մնալ Վրաստանում։ ՆԳՆ սահմանային ոստիկանությունը միայն որոշումն է տվել, որտեղ նշված է. «Վրաստանի օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքեր»։ Ինչ դեպքերի մասին է խոսքը` Խառատյանին չեն պարզաբանել։

Խառատյանն «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում նշել էր` չգիտի, թե ինչն է եղել Վրաստան իր մուտքն արգելելու փորձի պատճառը: Նախկինում, ըստ նրա, երբեք նման իրավիճակ չի եղել: