ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պնդում է, որ մինչև 2008-ը իրենք իշխանության չեն եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 15:55
ԳԱԱ-ում կանցկացվի միջազգային աշխատաժողով՝ նվիրված գենոմիկայի զարգացմանն ու առողջապահական հավասարությանը
13.11.2026 | 15:42
«Արարատը» ցավակցել է Վարազդատ Հարոյանին
13.11.2026 | 15:31
Փախուստի դիմած իրանցի կալանավորը հայտնաբերվել է․ ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
13.11.2026 | 15:22
Զիդանը՝ Ֆրանսիայի հավաքականում առաջին պարտության մասին. «Իտալիայի դեմ խաղը չի կարելի ձախողված համարել»
13.11.2026 | 15:10
Դեպի Երևան չվերթներ են չեղարկվել և հետաձգվել // ԱՄՆ-ն շուրջ 6000 վիզա է չեղարկել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 14:57
Հայաստանը ներկայացրել է 2029-ին COP34-ը հյուրընկալելու թեկնածությունը
13.11.2026 | 14:40
Բաքվում մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հրամանատարաշտաբային զորավարժությունները
13.11.2026 | 14:31
Երևանում սպանության փորձի համար հետախուզվող 48-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել
13.11.2026 | 14:20
Եվրոպայի շուրջ 40 երկրներ անվտանգության սկզբունքների «խարտիա» են ստեղծել․ ՀՀ-ն չի միացել փաստաթղթին
13.11.2026 | 14:12
Ռոնալդուի որդին նորամուտն է նշել Պորտուգալիայի Մ-17 հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:06
Ձայներ ընդդեմ մոռացության. կինը պատմում է Ցեղասպանություն վերապրած հոր պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:00
Մահացել է ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը
13.11.2026 | 13:53
Մոսկվայում ավտոմեքենա է պայթել. ըստ տեղեկությունների՝ ղեկին եղել է Ուկրաինայի նախկին վարչապետի մամուլի քարտուղարը
13.11.2026 | 13:45
Ռուսական կողմը հայտնել է ուկրաինական ամենազանգվածային՝ ավելի քան 1000 ԱԹՍ-ի գրոհի մասին
13.11.2026 | 13:36
ՔՊ-ն երեք համայնքում մրցակից չունի․ ցուցակները գլխավորում են գործող համայնքապետերը
Բոլորը

«2008-ից առաջ Հանրապետականն իշխանություն չի եղել»,- այսօր խորհրդարանում հայտարարեց Արմեն Աշոտյանը․ «Մեր իշխանության տարիները եկեք հաշվենք այն պահից երբ որ ՀՀԿ ղեկավարը դարձավ ՀՀ նախագահ»։

Հենց այդ պատճառով պարոն Աշոտյանն առաջարկում է հանրապետականներին չհարցնել, թե ինչու է Ռոբերտ Քոչարյանը Ռուսաստանի քաղաքացի Միքայել Հարությունյանին 2002-ին վստահել Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի և պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնները։ «Այս հարցը եկեք միասին ուղղենք այն պատկան մարմիններին, որոնք պետք է այդ պարզաբանումը տան»,- կրկին առաջարկում է պատգամավորը։

Նա այսօր խոսել է նաև սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու Նիկոլ Փաշինյանի մտադրության մասին, որի արդյունքում խորհրդարանը կինքնալուծարվի առանց գործող վարչապետի հրաժարականի: «Սահմանադրական փոփոխություններ կոչվածը, եթե բացառապես նպաստելու է գործող իշխանությունների վերարտադրությանը, ապա կրկնում են այն արատավոր պրակտիկան, որի մեջ նախկինում ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը մեղադրում էր մեզ»,- խոստովանում է հանրապետականը։

Ըստ պատգամավորի, Փաշինյանն, իհարկե, բարձր լեգիտիմություն ունի այսօր, բայց դա նրան առանձնապես չի ոգևորում, 20-րդ դարի բազմաթիվ բռնապետեր և ֆաշիստներ նույնպես ունեին այդպիսի լեգիտիմություն: «Բարձր լեգիտիմություն նորագույն պատմության մեջ ունեն և Մուսոլինին, ժամանակին բարձր լեգիտիմություն ունեին Ֆրանկոն, բարձր լեգիտիմություն ուներ Սալազարը, այսինքն՝ «մարդիկ ինձ սիրում են» կարգախոսով փորձել քանդել պետության հիմքերը, սեփական քաղաքական շահերով թելադրել պետության ապագան, առնվազն անպատասխանատվություն է, եթե չասեմ, վտանգավոր»,- ասում է Արմեն Աշոտյանը։

Պատգամավորն անդրադարձավ նաև վարչապետի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վերջին հանդիպմանը։ Նա հեգնանքով է մեկնաբանում վարչապետի հաճախ ասվող այն խոսքերը, որ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները փայլուն են: «Ակամայից հիշում եմ մեկ այլ շատ ավելի հայտնի ու կայացած վարչապետի՝ Մարգարետ Թետչերի թևավոր խոսքերը առ այն, որ եթե դուք ստիպված եք ամեն անգամ ապացուցել, որ լեդի եք, ուրեմն հաստատ լեդի չեք»,- հիշում է ԿԳ նախկին նախարարը։

Փաշինյանի և Պուտինի վերջին հանդիպման մասին Արմեն Աշոտյանը սպասում է ներքին տեղեկատվության, քանի որ պաշտոնական լրահոսը նրան չափազանց քարոզչական է թվում: «Պաշտոնական լրահոսից հետո ի հայտ են գալիս որոշակի այլ մանրամասներ այդ հանդիպումից, հատկապես «Կոմերսանտի» հարցազրույցում, որտեղ պարզվում է, որ, այո, խոսել են Հայաստանի ներքաղաքական օրակարգին վերաբերող հարցերի շուրջ։ Թեպետ մինչ այդ ասում էին, որ բացարձակ Ռուսաստանի գործը չէ ՀՀ ներքաղաքական հարցերը»,- նկատում է պատգամավորը։

Նա սպասում է նաև այդ հանդիպմանը հաջորդող գործողություններին և իրադարձությունների զարգացմանը, որոնցից կհասկանա, թե իրականում ինչի մասին են խոսել երկու երկրների ղեկավարները։

Մհեր Արշակյան