ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Ռուսական միջանցք կլինի՞ ՀՀ-ի տարածքով․ ապաշրջափակումը՝ ՌԴ-Իրան հակասության առարկա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Միջազգային քաղաքականությունում հաճախակի չեն դեպքերը, երբ ՌԴ-ն և Իրանը հրապարակայնորեն ցուցադրում են իրենց տարաձայնությունները, որոնք կարող են ընդհուպ բանավեճի հասնել։ Դա տեղի ունեցավ ՀՀ-ով ճանապարհների ապաշրջափակման թեմայի շուրջ․ Իրանը ոչ միայն ՌԴ դեսպանին կանչեց ԱԳՆ և զգուշացրեց միջանցքի անթույլատրելիության մասին՝ պաշտպանելով ՀՀ տարածքային ամբողջականությունը, սահմանների անխախտելիությունը, այլև օրերս Սանկտ Պետերբուրգում Շոյգուին հանդիպեց Իրանի ԱԽ քարտուղարը՝ կրկին խոսելով ապաշրջափակման հարցով։ Իրանը անթույլատրելի է համարում միջազգային սահմանների փոփոխությունները։ Իսկ Շոյգուն հայտարարել է, որ իր երկիրը հավատարիմ է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» շուրջ Իրանի հետ նախկին պայմանավորվածություններին։

Ադրբեջանը երեկ հայտնեց, թե բանակցություններ է վարում Իրանի տարածքով հաղորդակցության ուղիների բացման համար։ Հաջիզադեն մեղադրեց ՀՀ-ին նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը խեղաթյուրելու մեջ։ Նիկոլ Փաշինյանն էր օրերս ԱԺ-ում ասում, որ ոչ մի տեղ գրված չէ ՌԴ ԱԴԾ-ի կողմից անվտանգության ապահովման մասին։ Վարչապետն ասաց՝ ՀՀ-ն պատրաստ է անվտանգություն ապահովել, թող գան՝ անցնեն։ Եվ ՀՀ-ն պատրաստ է ներգրավել միջազգային կազմակերպության՝ հեշտացնելու անցումը։

Ինչո՞ւ են բախվում Իրանի և ՌԴ-ի տեսակետներն այս հարցում, արդյո՞ք ՀՀ-ն պետք է համաձայնվի ՌԴ-ի առաջարկած ապաշրջափակմանը, այսինքն՝ ռուսական վերահսկողությամբ միջանցք տալուն ՌԴ ԱԴԾ հսկողությամբ։ Factor TV-ի տաղավարում հրավիրել ենք բանավեճ, որին մասնակցում են Առնոլդ Բլեյանը՝ «Հանուն Հանրապետության» կուսակցության անդամ, Հակոբ Ասլանյանը՝ ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, Սուրեն Սուրենյանցը՝ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ղեկավար, Գևորգ Սաֆարյանը՝ ԱԺԲ անդամ, Նարինե Դիլբարյանը՝ «Դեմոկրատական կուսակցության» փոխնախագահ։