Երևանում կայացել են Հայաստանի և Վրաստանի վարչապետների բարձր մակարդակի բանակցությունները

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի գլխավորած պատվիրակությանը. տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվական վարչությունը:

Հայաստանի Հանրապետության վարչապետի նստավայրում Վրաստանի վարչապետի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մամուկա Բախտաձեի առանձնազրույցը, որի ժամանակ քննարկվել են երկկողմ բարեկամական հարաբերությունների ընթացքը և հետագա զարգացման հեռանկարները:

Ողջունելով Վրաստանի վարչապետին` Հայաստանի վարչապետը նշել է. «Հարգելի պարոն վարչապետ,
Նախ թույլ տվեք ևս մեկ անգամ Ձեզ շնորհավորել` Վրաստանի վարչապետի պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և ցանկանալ, որ հաջողությամբ իրականացնեք այն բոլոր ծրագրերը, որ ունեք ի բարօրություն Վրաստանի և ի նպաստ մեր հարաբերությունների բարելավման: 
Ես ջերմությամբ եմ հիշում իմ այցը, որ կատարեցի Վրաստան վարչապետ ընտրվելուց հետո և հույս ունեմ, որ Ձեր այցի արդյունքում այն լավատեսությունը, որ մենք ունեցանք իմ այցի արդյունքներով Վրաստան, կկրկնապատկվի: 


Վրաստանում ես մեր հարաբերությունների նոր բանաձև առաջարկեցի, որի էությունը հետևյալն է. Վրաստանը, վրաց ժողովուրդը պետք է համոզված լինեն, որ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի գործողություններում և մտադրություններում չկա որևէ դավադրություն, նեգատիվ մտադրություն, որևէ սպառնալիք, և հայ ժողովուրդն ու Հայաստանի Հանրապետությունը պետք է վստահ լինեն, որ Վրաստանի և վրաց ժողովրդի գործողություններում ու մտադրություններում չկա որևէ դավադրություն, որևէ սպառնալիք և վատ մտադրություն Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի նկատմամբ»: 


Ես ուզում եմ այս այցի կապակցությամբ այդ բանաձևը զարգացնել ևս մի այսպիսի նրբությամբ. կարծում եմ, որ և Հայաստանի Հանրապետությունը, և Վրաստանն իրենց գործողություններում, արտաքին հարաբերություններում պետք է չմոռանան մեր հարևանության առանձնահատուկ բնույթը: Համենայն դեպս, ես վարչապետ ընտրվելու առաջին օրից հենց այդպես էլ վարվել եմ, և համոզված եմ, որ այդպես վարվում եք նաև Դուք, և այդպես վարվում են Վրաստանի իշխանության բոլոր ներկայացուցիչները: Բարով եք եկել»:

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն իր խոսքում ասել է. «Պարոն վարչապետ, շնորհակալություն եմ հայտնում Ձեզ այսպիսի ջերմ ընդունելության համար: Ինձ համար միշտ ուրախալի է Երևան ժամանելը: 


Կարծում եմ, որ այն հարաբերությունները, որ դարերի ընթացքում ձևավորվել են մեր երկու պետությունների միջև, իսկապես կարևոր են: Չէ՞ որ մենք նոր էջից չենք սկսում մեր պատմությունը. դա բազմադարյա պատմություն է, որը զարգացնելու ենք: 


Դուք գիտեք, որ Վրաստանն անցել է բարեփոխումների երկար ճանապարհ, և այդ ճանապարհը լի էր մարտահրավերներով: Մեր նոր ծրագրերը ևս պատվախնդրությամբ, ամբիցիայով լի են և աշխատում ենք նոր բարեփոխումների ուղղությամբ, և կարծում ենք` կհամագործակցենք այդ ուղղությամբ: Միջազգային ֆինանսական ինստիտուտները Վրաստանը դիտարկում են որպես բարեփոխիչ, և կարծում եմ` մեր փորձով կկիսվենք նաև ձեզ հետ, եթե անհրաժեշտ լինի: 


Այսօր մեր առևտրաշրջանառությունը 400 մլն ԱՄՆ դոլար է կազմում, սակայն, կարծում եմ, որ դա բավարար չէ, ողջ ներուժն օգտագործված չէ: Կարծում եմ` այս ուղղությամբ կարևոր քայլեր կարելի է անել: Մենք առավելագույնս կողմնորոշված ենք, որ զարգացնենք մեր քաղաքական, տնտեսական հարաբերությունները, ինչպես նաև մշակույթի և կրթության ոլորտներում»:

Նիկոլ Փաշինյանի և Մամուկա Բախտաձեի առանձնազրույցին հաջորդել է երկու երկրների կառավարական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը:

Երկուստեք արձանագրելով քաղաքական երկխոսության բարձր մակարդակը` Հայաստանի և Վրաստանի վարչապետները քննարկել են էներգետիկայի, տրանսպորտի, զբոսաշրջության, ոլորտներում փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները: Այս համատեքստում կողմերը կարևորել են տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքի ակտիվացումը և պայմանավորվածություն ձեռք բերել` հանձնաժողովի հերթական նիստն անցկացնել այս տարվա նոյեմբերին Թբիլիսիում:

Անդրադառնալով երկկողմ առևտրաշրջանառության ծավալին, որը կազմում է 400 մլն ԱՄՆ դոլար` Հայաստանի և Վրաստանի կառավարությունների ղեկավարները համակարծիք են եղել, որ այդ ցուցանիշը բավարար չէ, և առկա է մեծ ներուժ` ավելի բարձր արդյունքներ արձանագրելու համար: Մամուկ Բախտաձեն նշել է, որ պետք է ակտիվ աշխատել առևտրաշրջանառության ծավալըը 1 մլրդ ԱՄՆ դոլարի հասցնելու համար և առաջարկել ՀՀ վարչապետին` տնտեսական թիմերի առջև խնդիր դնել այդ ճանապարհին առկա խոչընդոտները վերհանելու և դրված նշաձողին հասնելու համար: 

Նիկոլ Փաշինյանը և Մամուկ Բախտաձեն անդրադարձել են տարածաշրջանային հարցերին, ընդգծել հակամարտությունների խաղաղ կարգավորման կարևորությունը` տարածաշրջանի անվտանգության և խաղաղության ապահովման համար: Նիկոլ Փաշինյանը և Մամուկա Բախտաձեն մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային նշանակության էներգետիկ և ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման հեռանկարների շուրջ, որոնք, երկու երկրների վարչապետների կարծիքով, կնպաստեն տարածաշրջանի տնտեսական զարգացմանը, ապրանքաշրջանառության աճին և կայունության ապահովմանը:
Զրուցակիցներն ընդգծել են նաև միջազգային կառույցներում ներգրավվածության և արդյունավետ համագործակցության կարևորությունը՝ միմյանց կենսական շահերի հստակ գիտակցմամբ ու հարգմամբ։ 

Հայ-վրացական հումանիտար կապերի սերտացման համատեքստում վարչապետներ Փաշինյանը և Բախտաձեն կարևորել են շարունակական համագործակցությունը մշակութային, կրթական կապերի ամրապնդման, երիտասարդների միջև փոխճանաչելիության բարձրացման ուղղությամբ: