Մեքենաների մրցավազք՝ Երևանի կենտրոնում․ խուլիգանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Պարեկային ծառայությունը հետևողական է դիտավորությամբ բնակչության անդորրը խանգարող, համակեցության կանոններն անտեսող, հասարակական կարգը կոպիտ կերպող խախտող անձանց հայտնաբերելու հարցում: Այս մասին հայտնում է ՆԳՆ Ոստիկանությունը։

Նման հերթական մի դեպք գրանցվեց սեպտեմբերի 8-ին: Ժամը 22.30-ի սահմաններում ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած երկու քաղաքացիներ հայտնել են, որ Սախարովի արձանի մոտ «Մերսեդես» մակնիշի առանց խլացուցիչների հինգ մեքենաներ մրցավազք են կազմակերպել:

Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները անմիջապես ձեռնարկել են միջոցառումներ և պարզել, որ, այսպես ասած` դրիֆտին մասնակցել է վեց մեքենա` մեկ «Ֆորդ Մուստանգ» և հինգ «Մերսեդես»:

«Ֆորդ Մուստանգը» վարել է մայրաքաղաքի Բաբաջանյան փողոցի բնակիչ 32-ամյա տղամարդ, «Մերսեդեսներից» մեկը` Վանյան փողոցի բնակիչ 30-ամյա տղամարդը: Այժմ ճշտվում է մյուս չորս «Մերսեդեսները» վարած անձանց ինքնությունը:

Հիմնավորվել է, որ վերոհիշյալ վեց մեքենաների վարորդները, անտեսելով երթևեկության մյուս մասնակիցներին, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, ավտոմեքենաները տևական ժամանակ վարել են դրիֆտ կատարելով, որի հետևանքով խախտվել է հասարակական կարգը և բնակչության անդորրը:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին: Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի` խուլիգանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Պարեկային ծառայությունը հետևողական է լինելու նմանատիպ բոլոր արարքներին արձագանքելիս: