Մեծագույն վիրավորանք է, որ Լևոն Քոչարյանը ԱԺ-ում պահանջում է արդարություն մեզնից․ մեր նշաձողը պետք է բարձրացնենք․ Վարդգես Գասպարի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.09.2026 | 23:24
Հայկական պտուղ-բանջարեղենի արտահանումը ԱՄԷ․ Պապոյանը քննարկել է ծավալների ավելացումը
07.09.2026 | 23:10
Կաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով 11 լեռնագնաց է զոհվել
07.09.2026 | 22:53
Գավառում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է
07.09.2026 | 22:38
Ադրբեջանը Կասպից ծովում ստեղծում է անօդաչու նավատորմ․ ի՞նչ կփոխեն Ալիևին ներկայացված SALVO-ն և KAYRA-ն
07.09.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.09.2026 | 22:10
Հայտնի է՝ ով կքննի Գարեգին Բ-ի գործը․ Վճռաբեկը հրապարակել է որոշումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:58
Երրորդ դեպքը 5 ամսում․ ի՞նչ է կատարվում Բյուրեղավանի խմելու ջրի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:45
Տարածվող տեսանյութը հին է. Նարեկ Նալբանդյանը բերման է ենթարկվել մեկուկես տարի առաջ
07.09.2026 | 21:33
Volkswagen-ը գերմանական ավտոգործարաններից մեկը վերափոխում է՝ իսրայելական պաշտպանական տեխնիկա կարտադրի
07.09.2026 | 21:14
Հոբարձիում հյուրատան մոտ փոխհրաձգություն է եղել․ ոստիկանները բացահայտել են սպանության փորձի դեպքը. ՆԳՆ
07.09.2026 | 21:00
Փաշինյանը Պուտինի հետ կքննարկի ՌԴ-ի հեռացման պայմանները՝ ռազմաբազա, երկաթուղի․ Կրեմլը սակարկում է ժամանակը․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 20:46
Հայաստանի և Լատվիայի քաղաքական երկխոսությունը պետք է վերածել կոնկրետ տնտեսական արդյունքների. Միրզոյան
07.09.2026 | 20:36
Միրզոյանը և Լատվիայի նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ
07.09.2026 | 20:16
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում British American Tobacco ծխախոտի գործարանին
07.09.2026 | 20:00
Փաշինյանենք ԵՄ գնում են՝ «չերեզ» Մոսկվա․ ես անդամակցելու կողմնակից եմ, հանրաքվե լինի՝ կողմ կքվեարկեմ․ Հարություն Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին Նիկոլ Փաշինյանի կառավարությանը պաշտպանելով հանդերձ՝ նաև քննադատում է, օրինակ՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին համարելով հեղափոխության մսխման խորհրդանիշը։ Գասպարին օրեր առաջ իր պայքարը խորհրդանշող պառկած ակցիա էր անում ԱԺ մուտքի մոտ՝ «Մարդու վրա թքելը անառարկելի, սրբազան իրավունք է» պաստառով, երբ ոստիկանները հեռացրին։ Պարոն Գասպարիին հարց ուղղեցինք, թե այդ ի՞նչ բողոք է նրան անընդհատ հանում փողոց՝ այն դեպքում, երբ այս իշխանությունը համարում եք իրենը։ Քաղաքացիական ակտիվիստը ո՛չ միայն քննադատեց ԱԺ նախագահին, այլև՝ ՔՊ կուսակցությանը, պնդելով, որ իրենց իշխանությունը մի մասով չի արդարացրել հանրության սպասելիքները․

«Մեր իշխանությունը խարխլվում է, երբ ՔՊ-ի դրամահավաքի սխալմունքը հետևանք չի ունենում, չպետք է անուշադիր լինել։ Մարդիկ կարող են սվաղել, թե դա կարևոր չի, բայց դրանց նկատմամբ սթափ և ուշադիր չլինելը շատ մեծ պրոբլեմ է։ Այդ հարցն ունի լուծում՝ օրենքը ի՞նչ է ասում, որ եթե եղել են նման նվիրատվություններ, այդ գումարները պետք է վերադարձվեն նվիրատուներին կամ փոխանցվեն պետական բյուջե։ Ենթադրենք՝ թյուրիմացություն է եղել, ինչո՞ւ օրենքով նախատեսված հետևանք չի լինում՝ փոխանցվի պետական բյուջե։ Եթե 2 մլն դրամը վճարել են սահմանափակ թվով մարդիկ, արդյո՞ք ՔՊ-ն չունի այդքան աջակիցներ, որ այդ սահմանափակ թվով մարդկանց գումարը վերադարձվի, կամավորներ գան, յուրաքանչյուրը 1000 դրամ վճարեն, լրացնեն։ Արդյո՞ք այդքան ռեսուրս չունի ՔՊ-ն։ Ցավալիորեն՝ դրա կարիքը չի զգացվում, իբր՝ դե լավ էլի, ինչ է եղել։ ՔՊ-ում չկա՞ր այդքան մարդ, որ սխալը շտկեին՝ այդ մարդկանց գումարները վերադարձնեին։ Դա չի արվում, քանի որ չկա հաշվետվողականություն՝ հանրության նկատմամբ, երկրորդ պլան է մղված այդ հարցը։ ՔՊ-ի հանդեպ վստահության դեֆիցիտ կա հանրության մոտ՝ մենք չարդարացրինք ակնկալիքները։

Պատերազմից հետո ՔՊ-ն ձայների մեծամասնություն ստացավ, քանի որ ազնիվ էր, խոսում էին ազնվությամբ՝ Փշաինյանի գլխավորությամբ, իսկ մեր ընդդիմախոսները հեռու էին ազվությունից։ ՔՊ-ն եթե հիմա ինչ-որ բան ճիշտ չի անում, զիջում ենք իշխանությունը ԱԺ-ի ընդդիմությանը, բայց մեր ազնվության պաշարը շատ ավելի մեծ է մեր ընդդիմախոսներից։ Կարծում եմ՝ ՔՊ-ի նշաձողը ավելի բարձր պիտի լինի։ Վիրավորվում եմ, որ հեղափոխությունից 6 տարի անց մեր ընդդիմությունը նախկիններն են, ովքեր եթե ամոթ ունենային, արևի տակ դուրս գալու համարձակություն պիտի չունենային։ Մեծագույն վիրավորանք է, որ Լևոն Քոչարյանը ԱԺ ամբիոնից մեզնից արդարություն է պահանջում, մեր նշաձողը պետք է բարձրացնենք»,- նշեց Գասպարին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան