Շինարարություն ու ցնցումներ. «Փոսի» դպրոցում ստիպված անցել են Zoom-ի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Հակոբ Օշականի անվան թիվ 172 հիմնական դպրոցում անսպասելի ցնցումներ են զգացել, աշակերտները ստիպված անցել են հեռավար ուսուցման: Տնօրենը, փոխտնօրենն ու մի քանի այլ աշխատակիցներ դպրոցից հետևում են, որ հեռավար դասերը պատշաճ իրականացվեն։ Տնօրեն Գայանե Մկրտչյանը պատմեց, որ ցնցումները եղել են սեպտեմբերի 6-ին, ահազանգել են ՆԳՆ ՓԾ և քաղաքապետարան։

Աշակերտներին տարհանել են, ապա տուն ուղարկել։ ՆԳՆ ՓԾ աշխատակիցները ևս արձանագրել են, որ դպրոցի շենքը ցնցվում է։ Այժմ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունն ուսումնասիրություն է իրականացնում դպրոցում՝ պարզելու, թե որքանով ցնցումները կապ ունեն մի քանի հարյուր մետր հեռավորությամբ իրականացվող քանդման աշխատանքների հետ։

Խոսքն Օրբելի 23 հասցեում ընթացող շինաշխատանքների մասին է, որտեղ նախկինում զինվորական հոսպիտալ է եղել, իսկ հիմա այդ շենք-շինությունները նախատեսվում է դարձնել բիզնես կենտրոն։

Կառավարությունը Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված շենք-շինություններն ու հողամասը գնահատված արժեքի 100 տոկոսի չափով մրցույթով օտարման ներկայացրեց 2020 թվականին, երբ Տիգրան Ավինյանը դեռ փոխվարչապետ էր։ Սակայն մրցույթն այդպես էլ չկայացավ հայտեր չլինելու պատճառով։ 2022 թվականին, երբ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի փոխարեն քաղաքապետի պաշտոնին հավակնող Տիգրան Ավինյանն էր ավելի շատ հանրային հարթակներում երևում, Կառավարությունը որոշեց կրկին փորձել և այս անգամ տարածքն օտարման ներկայացրեց գնահատված արժեքի 80 տոկոսի չափով։ Եվ միայն երկու տարի անց՝ այս տարվա հուլիսի 28-ին Պետգույքի կառավարման կոմիտեում ստեղծված մրցութային հանձնաժողովն ամփոփեց մրցույթի արդյունքները և հաղթող ճանաչեց «Ռենշին» ՍՊԸ-ին։

Ըստ ներկայացրած ներդրումային ծրագրի՝ ընկերությունը պարտավորվել է Օրբելի 23 հասցեում գտնվող գույքի օտարման նպատակով 5 տարիների ընթացքում վճարել 7 մլրդ 100 մլն ՀՀ դրամ և կատարել 71 մլրդ ՀՀ դրամի ներդրում՝ տարածքում հասարակական նշանակության կառույցի ստեղծման համար, որը ներառելու է բիզնես կենտրոն, առևտրահասարակական և ժամանցի տարածքներ, պուրակներ, հյուրանոցային համալիր, մանկական զարգացման կենտրոն և այլն։ Ըստ հրապարակումների՝ ներդրող «Ռենշին» ընկերության սեփականատերերն են գործարարներ Էդուարդ Մարությանն ու Արայիկ Կարապետյանը։ Նրանց բիզնեսների թվում են «Գլոբալ կրեդիտ» վարկային կազմակերպությունը և «Ինքոր» ներդրումային ընկերությունը։ Այս ընկերությանն է վստահված նաև համաշխարհային առևտրի կենտրոնի կառուցումը Հայփոստի շենքի տեղում։ Ուշագրավն այն է, որ Օրբելի 23 հասցեում բիզնես կենտրոնի կառուցման աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողություն իրականացնելու է պատվիրատու ընկերությունը, այսինքն՝ նույն «Ռենշին»-ը։

Արդյո՞ք Երևանի քաղաքապետարանը գնահատել է ռիսկերը քանդման թույլտվություն տալուց առաջ։ Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղարի խոսքով՝ տվյալ նախագիծն անցել է փորձաքննություն և խնդիր չի եղել։

Նշենք, որ դպրոցի շենքը համարվում է երրորդ կարգի վթարային, ժամանակին ամրակայման աշխատանքներ են արվել։ Նկարահանման պահին սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունն ուսումնասիրություն էր իրականացնում, դպրոցում և քաղաքապետարանում սպասում են  դրանց պատասխաններին։ Իսկ եթե պարզվի, որ տագնապալի ցնցումներն իսկապես ընթացող շինարարության հետևանքո՞վ են. տնօրենը «եթե»-ներով խոսել չի ցանկանում, բայց մի բան հստակ է՝ մինչ քանդման աշխատանքները դպրոցի շենքը չի ցնցվել և տատանումներ չեն զգացել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան