Ահավոր դղրդյուն լսվեց, մեր շենքը ցնցվեց․ բնակիչները չեն իրազեկվել հարևան շենքի քանդման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.09.2026 | 23:24
Հայկական պտուղ-բանջարեղենի արտահանումը ԱՄԷ․ Պապոյանը քննարկել է ծավալների ավելացումը
07.09.2026 | 23:10
Կաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով 11 լեռնագնաց է զոհվել
07.09.2026 | 22:53
Գավառում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է
07.09.2026 | 22:38
Ադրբեջանը Կասպից ծովում ստեղծում է անօդաչու նավատորմ․ ի՞նչ կփոխեն Ալիևին ներկայացված SALVO-ն և KAYRA-ն
07.09.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.09.2026 | 22:10
Հայտնի է՝ ով կքննի Գարեգին Բ-ի գործը․ Վճռաբեկը հրապարակել է որոշումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:58
Երրորդ դեպքը 5 ամսում․ ի՞նչ է կատարվում Բյուրեղավանի խմելու ջրի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:45
Տարածվող տեսանյութը հին է. Նարեկ Նալբանդյանը բերման է ենթարկվել մեկուկես տարի առաջ
07.09.2026 | 21:33
Volkswagen-ը գերմանական ավտոգործարաններից մեկը վերափոխում է՝ իսրայելական պաշտպանական տեխնիկա կարտադրի
07.09.2026 | 21:14
Հոբարձիում հյուրատան մոտ փոխհրաձգություն է եղել․ ոստիկանները բացահայտել են սպանության փորձի դեպքը. ՆԳՆ
07.09.2026 | 21:00
Փաշինյանը Պուտինի հետ կքննարկի ՌԴ-ի հեռացման պայմանները՝ ռազմաբազա, երկաթուղի․ Կրեմլը սակարկում է ժամանակը․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 20:46
Հայաստանի և Լատվիայի քաղաքական երկխոսությունը պետք է վերածել կոնկրետ տնտեսական արդյունքների. Միրզոյան
07.09.2026 | 20:36
Միրզոյանը և Լատվիայի նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ
07.09.2026 | 20:16
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում British American Tobacco ծխախոտի գործարանին
07.09.2026 | 20:00
Փաշինյանենք ԵՄ գնում են՝ «չերեզ» Մոսկվա․ ես անդամակցելու կողմնակից եմ, հանրաքվե լինի՝ կողմ կքվեարկեմ․ Հարություն Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պարույր Սևակ 5/1 հասցեում բարձրահարկ շենքի քանդման աշխատանքներն այսօր համացանցում խուճապ էին առաջացրել։ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը Factor TV-ին հայտնեց, որ շենքը քանդվել է ճոպանների միջոցով, քանի որ քաղաքապետարանը թույլտվություն չի տվել պայթեցման եղանակով ապամոնտաժում իրականացնելու համար։ 

Իսկ արդյո՞ք բնակիչները տեղյակ էին շենքի քանդման աշխատանքների մասին։ Բնակիչներից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ երկու անգամ փորձ է արվել ճոպանների միջոցով շենքը քանդել, սակայն նախկինում չի ստացվել փլուզել այն։

«Այն անգամ մեզ տեղյակ էին պահել օրվա և ժամի մասին, տարբեր կառույցներից աշխատակիցներ կային, իսկ այսօր մեզ ոչինչ չեն ասել, ձայնից հանկարծակի ենք եկել, տեսել դիմացի շենքը փոշով պատված»,- Factor TV-ի հետ զրույցում ասաց տարածքի բնակիչներից մեկը։

Քաղաքապետարանից ևս ասացին, որ համացանցում տարածված տեսանյութերից են իմացել շենքի քանդման մասին, ընկերությունը չի տեղեկացրել, որ այսօր է նախատեսում ապամոնտաժում իրականացնել։ 

Մարդու իրավունքների պաշտպանը ևս անդրադարձել է Պարույր Սևակի 5/1 հասցեում գտնվող բազմահարկ շինությունների մի մասի քանդմանը: Պաշտպանը մտահոգիչ է համարել, որ այս ամիսների ընթացքում տարբեր ձևաչափով իրականացվել են ապամոնտաժման գործընթացի հետ կապված աշխատանքներ, մինչդեռ հարակից շենքերի բնակիչները որևէ կերպ պատշաճ եղանակով տեղեկացված չեն եղել, ինչը վերջիններիս մոտ առաջացրել է հոգեճնշող և խուճապային տրամադրություններ:

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից հայտնում են, որ իրավասու պետական և տեղական ինքնակառավարման մարմինների գործողությունների (անգործության), ինչպես նաև ապամոնտաժման աշխատանքներն իրականացնելու գործընթացում ներգրավված անձանց և կազմակերպությունների կողմից հնարավոր խախտման հանգամանքները քրեական վարույթի շրջանակում քննարկման առարկա դարձնելու նպատակով համապատասխան գրություն կհասցեագրվի ՀՀ գլխավոր դատախազություն: Նախատեսվում է գրություններ հասցեագրել նաև համապատասխան տեսչական մարմիններին, իրենց իրավասությունների շրջանակներում միջոցներ ձեռնարկելու պահանջով:

Դեռ երկու ամիս առաջ բնակիչներն էին ահազանգել, որ իրենց շենքերի դիմաց գտնվող լքված շինությունը ցանկանում են պայթեցման միջոցով քանդել։ Քաղաքապետարանն այն ժամանակ որոշեց չհաստատել նման եղանակով քանդման թույլտվությունը։ Այժմ բնակիչների համար մտահոգիչ է շենքի մի մասի դեռևս կանգուն լինելը։ Նրանք անհանգստացած են, որ մնացած հատվածը կարող է ցանկացած պահի քանդվել և հավելյալ ռիսկեր ստեղծել իրենց համար։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան