Սրվելու է ՌԴ-Իրան կռիվը միջանցքի հարցով․Պուտինի ձեռքին մահակ է ՀՀ-ին և Ադրբեջանին շանտաժի ենթարկելու․Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Սանկտ Պետերբուրգում Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ հանդիպմանը ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ իր երկիրը հավատարիմ է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» շուրջ Իրանի հետ նախկին պայմանավորվածություններին։ Նաև ասել է, որ ՌԴ-ն աջակցում է Իրանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը Պարսից ծոցում գտնվող երկրի եռյակ կղզիների նկատմամբ: Եթե ՌԴ-ն հավատարիմ է այնպիսի պայմանավորվածության, որ ՀՀ ինքնիշխանությունը, փոխադարձությունը պետք է տարածվի այդ ճանապարհի վրա, ինչո՞ւ է Լավրովը Երևանին հիշեցնում նոյեմբերի 9-ի 9-րդ կետը՝ պնդելով ՌԴ ԱԴԾ-ի վերահսկողության կարիքը։ Կամ՝ եթե Մոսկվան հավատարիմ է, ինչո՞ւ են Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները անթաքույց անհանգստություն հայտնում։ Անդրադառնալով թեմային՝ քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանը Factor TV-ի հետ զրույցում ասում է, որ ականատես ենք լինում ռուս-իրանական դիվանագիտական պատերազմի․

««Զանգեզուրի միջանցք»-ին Իրանը դեմ է, այս այցը և իրանցի ու ռուս պաշտոնյաների հայտարարությունները այս մասին են վկայում։ Առաջիկայում ՌԴ-ի հետ կռիվը սրվելու է՝ դիվանագիտական պատերազմի մեջ են։ Պուտինը կսրի «Զանգեզուրի միջանցք»-ի պահանջը, չի հրաժարվի, քանի որ դա մահակ է ՀՀ-ի և Ադրբեջանի վրա՝ շանտաժների կիրառման։ Ադրբեջանը կհարձակվեր՝ «Զանգեզուրի միջանցք» պոկելու, եթե ԱՄՆ-ն և Իրանը չճնշեին․ Ալիևին պատերազմի ռեժիմ է անհրաժեշտ։ Եվ հիմա ականատես ենք լինում, որ Պուտինը Ալիևին շանտաժին է ենթարկում՝ ՀՀ-ի հետ պայմանագիր չկնքել, հակառակը՝ հարձակվել, նա ինքնուրույն խաղացող չէ»,- նշում է քաղաքագետը։ Նա պնդում է, որ ՀՀ իշխանությունը պետք է չհրաժարվի Արցախի հարցի և հայերի վերադարձի օրակարգի առաջ մղումից, քանի որ միևնույնն է՝ արտաքին ուժերն այս խնդիրը օգտագործելու են Հայաստանի իշխանության դեմ, այդ թվում՝ իշխանափոխության նպատակով։ Ըստ նրա՝ խելամիտ կլինի, որ ՀՀ-ն այն առաջ քաշի՝ ի պատասխան Ադրբեջանի շարունակական պահանջների։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան