Հարկերը ուշացնելու համար տույժերը 2025-ի հունվարից կբարձրանան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Ազգային ժողովն այսօր ընդունեց Կառավարության հեղինակած նախագիծը, որով հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու տույժի դրույքաչափը կվերանայվի:

Դեռևս 2020 թվականի ապրիլից կորոնավիրուսի տնտեսական հետեւանքները վերացնելու նպատակով գործադիրն օրենքով վերանայել է տույժի դրույքաչափը` օրական 0.075 տոկոսից փոխելով 0.04 տոկոսի:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանի խոսքով հաշվի առնելով այն փաստը, որ վերացել են 2020 թվականին առկա հանգամանքները, ինչպես նաև այն, որ տույժի չափը համադրելի չէ, օրինակ, կազմակերպությունների կողմից բիզնես վարկերի համար վճարվող տոկոսաչափերին` Կառավարությունն առաջարկում է 2025 թվականի հունվարի 1-ից օրական տույժը կրկին սահմանել 0.075 տոկոսի չափով:

Զեկուցողի խոսքով նախաձեռնությամբ առաջարկվում է, որ հարկային վարչարարությանն աջակցելու համար հանրային հսկողության մեխանիզմներ ներդնելու նպատակով Կառավարությունը կարող է սահմանել հարկային վարչարարության աջակցման ծրագրեր, դրանց իրականացման կարգը և ժամկետները: Հարակից զեկուցող, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հովիկ Աղազարյանը ներկայացրել է նախագծի վերաբերյալ հանձնաժողովի դրական եզրակացությունը: Պատգամավորը, ողջունելով նախաձեռնությունը, կոչ է արել կողմ քվեարկել:

«Հայաստան» խմբակցության պատգամավորները, սակայն, մտահոգություններ ունեին նախագծի վերաբերյալ։

«Այս կառավարության համար տուգանքն ու տույժը որպես եկամուտի աղբյուր են դիտվում։ Տույժերը և տուգանքները նախորդ տարվա համեմատ աճել են 20%-ից ավելի, դա նշանակում է, որ խայտառակ է հարկայինի վիճակը»,- այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«ՀՀ հարկային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկել և ընդունել է սեպտեմբերի 11-ի ԱԺ նիստում: