Քննարկվել է Հայաստանի դիմակայունության ամրապնդմանը միտված համագործակցությունը
Քաղաքականություն
10.09.2024 | 23:24Սեպտեմբերի 10-ին «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարության էներգետիկ ռեսուրսների բյուրոյի ավագ խորհրդական Հարրի Քամյանի հետ: Այս մասին տեղեկացնում են ԱԳՆ-ից։
Ի շարունակություն ապրիլին Բրյուսելում կայացած Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի համատեղ հանդիպմանը՝ զրուցակիցները քննարկել են Հայաստանի դիմակայունության ամրապնդմանը միտված համագործակցությունը՝ ներառյալ այնպիսի առանցքային ոլորտներում, ինչպիսին է էներգետիկ ոլորտը: