Աղբահանության խնդիրը շատ արագ հնարավոր է լուծել, եթե ներգավվի երկրորդ օպերատոր․Գայանե Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.10.2026 | 11:26
ՀԿԿ-ն գաղտնի տեսագրություն է հրապարակել Ստեփանավանից․ «Վեկալ, ասըմ եմ դիր ջեբդ, ձեռդ մի պահի»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 11:26
«Փյունիկը» տնային խաղերը կանցկացնի «Freedom Arena» մարզադաշտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 11:17
Կրեմլը դեռ չի ծանոթացել ԵՏՄ-ում ՀՀ անդամակցության դադարեցման հնարավոր հետևանքների մասին զեկույցին
21.10.2026 | 11:08
Պուտինի և Զելենսկիի հանդիպումը պարտադիր չէ Ուկրաինայի հարցով գործարքի համար․ Թրամփ
21.10.2026 | 11:04
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 11:02
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը վավերացնելու հարցը՝ ԱԺ հանձնաժողովում. զեկուցում է Արարատ Միրզոյանը. ՈՒՂԻՂ
21.10.2026 | 10:53
«Ուժեղ Հայաստանի» Ստեփանավանի թեկնածուն ձերբակալվել է. Արեգա Հովսեփյան
21.10.2026 | 10:47
ՊԵԿ-ը պարզաբանել է՝ ինչպես է բացահայտվել ծխախոտի ապօրինի արտահանման դեպքը
21.10.2026 | 10:39
Ուիթկոֆը ժամանել է Սանկտ Պետերբուրգ․ նա Պուտինին կներկայացնի պատերազմը դադարեցնելու՝ «թարմացված ծրագիրը»
21.10.2026 | 10:32
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 21-ի դրությամբ
21.10.2026 | 10:15
14 անձ է ձերբակալվել Ստեփանավանում․ խուզարկություններ են իրականացվում
21.10.2026 | 10:12
Հայաստանը Թուրքիայում առաջին մեդալն է ապահովել բռնցքամարտի պատանիների ԵԱ-ում
21.10.2026 | 10:04
ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են կատարել «Արմավիր» ՔԿՀ, հանդիպել նաև հացադուլավորներին
21.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
21.10.2026 | 09:30
Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել Ալմաթի մրցաշարում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Քաղաքացիները, կարծես թե, տրամադրված են մասնակցելու ընտրություններին, ինչը քարոզարշավի նպատակներից մեկն է։ Այս մասին այսօր «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ժամանակ  ասաց դաշինքի անդամ, լրագրող Գայանե Աբրահամյանը։

«Երբ մարդիկ տեսնում են,  որ որևէ գործ չի արվում, իրենք էլ չեն ուզում ներգրավվել որևէ գործի, բայց երբ տեսնում են, որ գործ է արվում, իրենք սկսում են մասնակցել, և այդ մշակույթը սկսում է ձևավորվել»,- ասաց Գայանե Աբրահամյանը։

Խոսելով Երևան քաղաքի առաջնային խնդիրների մասին՝ Գայանե Աբրահամյանն առանձնացրեց աղբահանության խնդիրը և շեշտեց, որ եթե օրինակ, շատ կարճ ժամանակում կազմակերպվի մրցույթ և ներգարվվի երկրորդ օպերատոր, շնորհիվ մրցակցության հնարավոր կլինի լուծել աղբահանության խնդիրը։

«Այստեղ թափանցիկ մրցակցության խնդիրը պետք է դրվի, որը շատ արագ լուծելու հարց է»,- ասաց նա՝ շեշտելով, որ ի տարբերություն աղբահանության՝ տրանսպորտի խնդրի լուծումն, օրինակ, ավելի երկար ժամանակ է պահանջում։ 

Գայանե Աբրահամյանը նաև շեշտեց, եթե նախկինում որպես լրագրող լսում և բարձրաձայնում էր քաղաքացիների խնդիրները, հիմա, երբ դարձել է «Իմ քայլը» դաշինքի անդամ, արդեն կրում է նաև պատասխանատվություն այդ խնդիրները լուծելու համար։ 

Մանրամասները՝ տեսանյութում։