Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանը պաշտոնական այցով կժամանի Հայաստան
Քաղաքականություն
10.09.2018 | 13:23Սեպտեմբերի 10-ից 14-ը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանը պաշտոնական այց կկատարի Հայաստան. տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:
Սեպտեմբերի 11-ին նախատեսված է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և գլխավոր քարտուղար Միկաել Ժանի հանդիպումը, որից հետո կողմերը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։
Գլխավոր քարտուղարը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: