Կարո՞ղ է Փաշինյանը Պուտինի հետ էլի խոսի, պարզվի՝ ԵՄ չենք գնում․ վաճառքի լոգիկայով է ՀՀ իշխանությունը գործում․ Էդգար Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Երևանն ու Բրյուսելն սկսում են բանակցությունները վիզայի ազատականացման շուրջ։ Այդ նպատակով Երևան է ժամանել Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտիս Սխինասը։ Փաշինյանը նրան ասել է, թե սա կարևոր պահ է ՀՀ-ԵՄ հարաբերությունների համար, և շեշտել է, որ Եվրոպական խորհրդարանում իր ելույթից հետո ՀՀ-ում ընթանում են քննարկումներ Հայաստանի՝ ԵՄ անդամ դառնալու գործընթաց սկսելու հնարավորության վերաբերյալ: «Սա պարզ հարց չէ, բայց դարձել է հայաստանյան քաղաքական օրակարգի մաս, ուստի անհրաժեշտ է այս թեմային մոտենալ մանրամասնորեն և համակողմանի։ Այստեղ կարևոր կլինի լսել նաև ԵՄ մեր գործընկերների դիտարկումները և խորհուրդները»,- ասել է ՀՀ վարչապետը։

Ինչո՞ւ ԵՄ-ն որոշեց սկսել բանակցել ՀՀ-ի հետ։ Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող Էդգար Խաչատրյանը Factor TV-ի հետ զրույցում նշում է, որ պատճառն այն է, որ ԵՄ-ում հաճախ շատ ավելի լավ են հասկանում ՀՀ-ի պահանջմունքները, և եթե հայկական կողմն ուզում է ստանալ վիզայի ազատականացում, անհրաժեշտ է լրջագույն ռեֆորմներ իրականացնել։ Կա նաև աշխարհաքաղաքական նշանակության լրջագույն որոշումներ կայացնելու անհրաժեշտություն․

«Հանե՛լ ռուսներին ՀՀ սահմաններից, առանց դրա՝ ԵՄ-ի հետ վիզայի ազատականացում չի լինի, Փաշինյանը կոնկրետ քայլ պիտի անի»,- ասաց Էդգար Խաչատրյանը։

Եվրահանձնաժողովը շեշտում է, որ Հայաստանի հետ այս երկխոսությունը տարիներ է տևելու, այդ ընթացքում վերահսկվելու են բարեփոխումները։ Նշվում է, որ հայաստանցիների համար Եվրամիության վիզան կվերացվի, եթե Երևանը զգալի բարեփոխումներ անի ճամփորդական փաստաթղթերի անվտանգության, սահմանի, միգրացիայի, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում։ Մոլդովայում տևել է 3-4 տարի, Վրաստանից 5 տարի պահանջվեց, Ուկրաինայից՝ 9, իսկ Թուրքիայի հետ բանակցությունները 10 տարուց ավելի է շարունակվում են: Էդգար Խաչատրյանը, ամեն դեպքում, ՀՀ իշխանության քայլերում հակասականություն է տեսնում․

«Փաշինյանն ի՞նչ գործ ունի BRICS-ում, եթե ՀՀ-ին ԵՄ ընտանիքի մաս է տեսնում, դա Արևմուտքին հակակշիռ կառույց է, այս դեպքում՝ Փաշինյանը ո՞նց է ԵՄ շարժվում՝ ՌԴ գնալով BRICS-ին մասնակցելու։ Կամ՝ եթե դու ԵՏՄ-ում, ՀԱՊԿ-ում ես, ուրեմն՝ ԵՄ չես շարժվում։ Կարո՞ղ է Փաշինյանը Պուտինի հետ էլի խոսի, պարզվի՝ ԵՄ չենք գնում, ես տեսնում եմ, որ վաճառքի լոգիկայով է ՀՀ իշխանությունը գործում։ ԱՄՆ-ն կարո՛ղ է ՀՀ-ին փոխել Ադրբեջանով․ Փաշինյանի իշխանությունը վազում է նավից նավ»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան