Փաշինյա՛ն, Աղվան Հովսեփյանին, Կոստանյանին էլ շանս տուր՝ աշխատեն, ինչո՞ւ միայն Քոչարյանի գրքի սիրահարը բարձր պաշտոն ստանա․ Լևոն Բարսեղյան․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Մեծ աղմուկ է բարձրացրել ՀՀ Արդարադատության փոխնախարարի պաշտոնում Սիրվարդ Գևորգյանի նշանակումը։ Քննադատվում է, որ նա  լուսանկար ունի Ռոբերտ Քոչարյանի դստեր, Քոչարյանի գրքի հետ։ Լուսանկարում երևում է նաև նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։ Գևորգյանն ի պատասխան քննադատությունների հայտարարություն տարածեց՝ նշելով , որ Քոչարյանին չի հանդիպել, նրա աղջկան վաղուց է ծանոթ, ընդունում է Փաշինյանի՝ «Իրական Հայաստանի» կոնցեպտը։

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանին հարց ուղղեցինք՝ գուցե նա՛ որակյալ վեթինգ, անցումային արդարադատություն անի, գուցե՝ նա՞ է պակասում Փաշինյանի հեղափոխական խոստումների կատարմանը, ինչո՞ւ է քննադատաբար մոտենում նշանակմանը։

«Տիկին Սիրվարդը Քոչարյանի հանդեպ համակրանքն է ցուցադրել, հետաքրքիր է իմանալ՝ նրա գրքից ի՞նչ է իմացել, ի՞նչ է արել Քոչարյան Ռոբերտը ՀՀ-ի համար։ Փաշինյանը բարձր պաշտոնի է դրել Քոչարյանի համակրին՝ մարդ, ով մեղավոր է Մարտի 1-ի փորձանքների մեջ, խախտել է ՀՀ Սահմանադրությունը։ Այդ տիկինը Քոչարյանի արժեհամակարգը համադրելի է համարում «Նոր Հայաստանին»․ Փաշինյանի կադրային քաղաքականությունը քննադատելի է, Քոչարյանի գրականության սիրահար տիկինը մինչ փոխնախարար նշանակվելը կրկին բարձր պաշտոն է զբաղեցրել Արդարադատության նախարարությունում, ու թե ինչպե՞ս է ծառայեցրել իր պաշտոնը ՀՀ-ին, երևի նախարարները գիտեն։ Իսկ ինձ թվում է՝ վատ է ծառայեցրել, վեթինգ ինչո՞ւ չարեցիք»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան