Պատերազմից հետո 17 000 ինքնաձիգ է կորել․ զենքով հանցագործությունների 70% աճ կա․Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
Բոլորը

Նալբանդյան գյուղում անձի կողմից ոստիկանների ուղղությամբ կրակոցներ արձակելու դեպքը հարցեր է առաջացրել ՆԳՆ գործունեության վերաբերյալ։ Ոստիկաններից մեկը սպանվել է, մյուսը ստացել է վնասվածքներ։ Factor TV-ի հետ հարցազրույցում «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ է պնդում, որ նաև ՆԳՆ ղեկավարության վրա է ոստիկանի զոհվելու պատասխանատվությունը։

Իոաննիսյանը, որն ընդգրկված էր ոստիկանության բարեփոխումների հանձնաժողովում, ասաց․ «Մեռանք բարձրացնելով ոստիկանների կրակային ու տակտիկական պատրաստության, ՆԳՆ մարզային հրաձգարանների բացակայության հարցը»։ Ի պատասխան՝ նա նշեց, որ ահազանգի հետքերով պետք է դեպքի վայր ուղարկվեին պարեկներ, ոչ թե օպերլիազորներ։

«Ոստիկանները մահվան բերան են ուղարկվել, և ես պնդում եմ, որ նաև ՆԳՆ ղեկավարության վրա է զոհվելու պատասխանատվությունը։ Հայաստանի ոստիկանները զենքից օգտվել չգիտեն։ Մի դեպքում էլ ոստիկանի վրա է կրակել բերման ենթարկված անձը՝ իրենց ավտոմատից։ Խայտառակություն է, ըստ վիճակագրության՝ մարդասպանների ¾-ը դատարանների առաջ չեն կանգնում, 4 դեպքից 1-ն է դատարան հասնում, զենքով արված հանցագործությունները 70%-ով աճել են։ Պատերազմից հետո 17 000 ինքնաձիգ է կորել, ինտենսիվ սկսել են կրակել 2024 թվականին, հանցագործները չեն պատժվում։ Ֆուչիկի փողոցում մարտական նռնակով, ինքնաձիգերով ռազբորկա են արել կրիմինալ խմբերը, բայց նրանք ազատության մեջ են»,- ասաց Դանիել Իոաննիսյանը՝ պնդելով, որ ՆԳՆ նախարար Վահե Ղազարյանի օրոք հանցավորության դեմ պայքարն բավարար չէ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան