Որտե՞ղ երևաց, որ Ադրբեջանը կհեռանա ՀՀ-ից զավթած տարածքներից․ կանոնագրքում չկա հղում որևէ քարտեզի․ Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանին Factor TV-ի հետ զրույցում հարց ուղղեցինք, թե նա ինչպես է գնահատում ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման կանոնակարգի ստորագրման փաստը, հաշվի առնելով՝ Ալմա-Աթայի հռչակագրին հղումը։ Չի՞ նշանակում՝ ընդդիմությունը ամիսներ առաջ չափազանցնում էր, պնդելով, թե 4 գյուղ վերադարձնելը կամ հանձնելը Ադրբեջանին միակողմանի զիջում է։ Ալմա Աթային հղումը ձեռքբերում չէ՞ արդյոք։ Աննա Գրիգորյանը կասկածի տակ է դնում իշխանականների այն սպասումները, թե այսպիսով՝ Ադրբեջանը դուրս կգա ՀՀ-ից օկուպացված տարածքներից։ Նա կարծում է, որ այս կանոնակարգի ստորագրումով՝ պատերազմը հետաձգվում է, չի չեղարկվում, և ապագա պատերազմի ժամանակ մեր դիրքերը նպաստավոր չեն լինելու 4 գյուղից հեռանալու պատճառով․

«Աբսուրդ է հաղթանակ կոչելը՝ սահմանազատման փաստաթղթում Ալմա Աթային հղում կատարելը, քանի որ կցված քարտեզներ չկան, որոնցով արվի սահմանազատում։ Որտե՞ղ է երևում, որ Ադրբեջանը կհեռանա ՀՀ-ից զավթած տարածքներից, եթե կանոնագրքում չկա այդպիսի կետ, որից դա ենթադրենք, և չկա հղում որևէ քարտեզի։ Եթե ՀՀ-ն պահանջի Ադրբեջանից՝ հեռանալ ՀՀ-ից օկուպացված տարածքներից, նա կարող է հրաժարվել, ասել՝ ի՞նչ հիմքով դուրս գամ, իմ տարածքներն են, կբերի իրավական անհայտ փաստաթղթեր և դուրս չի գա ՀՀ տարածքից։ Ադրբեջանը այս «ոչ մի բանի մասին» թուղթը ստորագրելով՝ կազատվի ճնշումներից, կասի՝ ՀՀ-ն սա է ուզում, ստորագրում եմ, ի՞նչ եք ուզում։ Կամ՝ քանի՞ գրոշի արժեք ունի Ադրբեջանի հետ պայմանագիրը, եթե կնքելուց հետո սահմանները չեն բացվում»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան