Մի օր գալու է այդ օրը՝ դուրս ենք գալու ՀԱՊԿ-ից, կարծում եմ՝ ՀՀ-ն չունի հետդարձի ճանապարհ․ Սարգիս Խանդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

«Հայաստանը մասնակցելու է BRICS-ի գագաթնաժողովին վարչապետ Նիկոլ Փաշինյանի մակարդակով։ Հայաստանը միջազգային տարբեր ֆորմատներին մասնակցություն է ունենում։ Մենք BRICS-ի անդամ չենք պատրաստվում դառնալ՝ անդամակցել, և նաև՝ Հայաստանը BRICS-ի անդամ մի շարք երկրների հետ ունի շատ բազմաբնույթ հարաբերություններ։ Ես չգիտեմ՝ ՀՀ-ն BRICS-ի կանոնադրության համաձայն մասնակցում է դիտորդի՞, թե՞ հրավիրյալի կարգավիճակով։ Այստեղ որևէ ինտրիգ չէի փորձի գտնել»,- Factor TV-ի հետ հարցազրույցում ասաց ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Սարգիս Խանդանյանը՝ պատասխանելով BRICS-ի առաջիկա գագաթնաժողովին վարչապետի մասնակցության վերաբերյալ հարցին։

Ինչպե՞ս է ժողովրդավարական և եվրոպական ձգտումների մասին հայտարարող Հայաստանը մասնակցում հիմնականում բռնապետական երկրներից բաղկացած միավորի գագաթնաժողովին։ «Ես հասկանում եմ այդ հարցի ենթատեքստը, որ անընդհատ․․․ տրամադրվածություն կա, որ Հայաստանը ունենալով եվրոպական որոշակի ձգտումներ այս փուլում, ինչո՞ւ է մասնակցում։ Իսկ օրինակ՝ ինչպիսի՞ն է Հարավային Աֆրիկայի, Հնդկաստանի և եվրոպական երկրների, ԱՄՆ-ի հետ հարաբերությունները։ Մենք ունենք զարգացող հարաբերություն Չինաստանի հետ, հրաշալի հարաբերություն՝ Հնդկաստանի հետ»։ Այն դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը ըստ էության մասնակցելու է «հակաարևմուտքի» համբավ ունեցող կառույցի գագաթնաժողովին, արդյո՞ք ՀՀ-ն չի զրկվի արևմտյան աջակցությունից, Սարգիս Խանդանյանը արձագանքեց․ «Դուք կարծում եք՝ Հնդկաստանի վարչապետը մասնակցելով BRICS-ի գագաթնաժողովին, իրեն դիրքավորում է որպես հակաարևմուտքի գործի՞չ։ Ես կարծում եմ՝ չափազանցված եզրակացություն և գնահատական է, թե մասնակցելով BRICS-ի գագաթնաժողովին՝ կզրկվի արևմտյան աջակցությունից։ Հայաստանը տարբեր ֆորմատներով քննարկումների է մասնակցում։ Նաև ԱՊՀ գագաթնաժողովն է լինելու, որին ենթադրում եմ վարչապետը կմասնակցի, որովհետև ԱՊՀ անդամ երկիր ենք։ Մենք մասնակցում ենք Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպումների։ Եկեք խոստովանենք, որ աշխարհը շատ խառն է հիմա, և սև ու սպիտակ չէ։ Պետք է փորձել բոլորի հետ նորմալ հարաբերություններ ունենալ»։

Հարցին, այսինքն՝ մարդիկ հույսը կտրե՞ն, որ ՀՀ-ի իշխանությունները կորոշեն ՀԱՊԿ-ից, ԵՏՄ-ից, ԱՊՀ-ից դուրս գալ, առավել ևս՝ ԵՄ անդամակցության թեկնածուի հայտ ներկայացնելը դժվար է պատկերացնել BRICS-ի գագաթնաժողովին մասնակցող ՀՀ-ի պարագայում․ «Ինչո՞ւ, ես խնդիր չեմ տեսնում։ Ինչ վերաբերվում է եվրոպական ինտեգրման պրոցեսին կամ ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացման պրոցեսին, դա արդյունքներով է արձանագրվում՝ սկսում ենք վիազների ազատականացման երկխոսություն, մաս դարձանք Եվրոպական խաղաղության ֆոնդին, գործընկերության նոր օրակարգն է մշակվում։ Թող մարդիկ հույսը չկրտեն։ ՀԱՊԿ-ի հետ կապված անձամբ ես կարծում եմ՝ ՀՀ-ն չունի հետդարձի ճանապարհ։ Մի օր գալու է այդ օրը, որ ՀՀ-ն դուրս է գալու ՀԱՊԿ-ից»,- ասաց Խանդանյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան