Լճափի ԱԱՊԿ նորակառույց շենքի վերազինման խնդիրը լուծվելու է նախարարության միջոցների հաշվին. Ավանեսյան

Լուրեր

10.11.2026 | 19:15
Ինչպե՞ս ընտրել բնակարան և ինչի՞ն ուշադրություն դարձնել․ TOON EXPO-ն՝ նոր առաջարկներով ու զեղչերով․ զրույց Դիանա Հարոյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:11
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման քայլերը
10.11.2026 | 18:59
Ռուսաստանը փորձում է բաժանել Ուկրաինան Դնեպր գետով․ Զելենսկի
10.11.2026 | 18:45
Ինֆարկտ՝ կալանքի 20-րդ օրը․ ով է պատասխանատու ընդդիմադիր գործչի մահվան համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:30
Հայ մարզիկները 5 մեդալ են նվաճել պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում
10.11.2026 | 18:28
Էջմիածնի դպրոցներից մեկի մոտ 15-ամյա աղջիկը վնասվածք է պատճառել ընկերուհուն․ ոստիկանություն
10.11.2026 | 18:25
Անթալիայում ստորագրվել է Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի և Բուլղարիայի միջև մաքուր էներգետիկայի ոլորտում համագործակցության համաձայնագիր
10.11.2026 | 18:21
Արսեն Գևորգյանի՝ բանտում մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն 
10.11.2026 | 18:18
Իրանը պատրաստ է ընդլայնել գազի արտահանումը Հայաստան․ Երևանում պայմանավորվածություններ են ձեռք բերվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:10
Հայաստանը ՀԱՊԿ-ից և ԵՏՄ-ից դուրս գալու դիմումներ չի ներկայացրել․ Լավրով
10.11.2026 | 18:00
ԱՄՆ-ն առաջարկել է փոխել Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները՝ տարածքային համաձայնության հասնելու համար․The Economist
10.11.2026 | 17:49
Աբու Դաբիում ավարտվել է Ուկրաինայի, ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների առաջին օրը․ դրանք տևել են ավելի քան չորս ժամ
10.11.2026 | 17:38
Ալեն Սիմոնյանը տարածել է Աննա Հակոբյանի՝ խցանումների մասին տեսանյութը, ապա անդրադարձել քաղաքապետի պաշտոնին հավակնելու մասին լուրերին 
10.11.2026 | 17:30
Հողն ու ջուրը՝ լաբորատոր հսկողության ներքո. ինչպես է հողի անալիզը օգնում պահպանել Սևանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 17:22
Ելիսեյան պալատում ընթանում է Փաշինյան-Մակրոն հանդիպումը
Բոլորը

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

«Մարզպետ Կարեն Սարգսյանի հետ քննարկվել են մարզում բնակչության համար բժշկական ծառայությունների հասանելիությունը և որակի բարելավմանն ուղղված պետական ծրագրերը։

Նախարարը կարևորել է քաղցկեղի վաղ հայտնաբերման ծրագրերը, որոնց շրջանակներում սեպտեմբերի 2-ից Գեղարքունիքի մարզում մեկնարկել է կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգային ծրագիրը, որն իրականացվում է ԱՆ պատվերով` Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի կողմից։ Շարժական մամոգրաֆն այժմ Վարդենիս քաղաքում է, այնուհետև կլինի Մարտունի, Գավառ, Ճամբարակ և Սևան քաղաքներում։

Կրծքագեղձի վաղ շրջանի ուռուցքի հայտնաբերման դեպքում հիվանդների բուժումը կիրականացվի անվճար, պետպատվերի շրջանակներում։
«Այս տարի էապես ավելանում են նաև պետպատվերի ծավալները, որոնք համաչափորեն բաշխվելու են նաև Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններին։ Կապիտալ շինարարությունների իրականացման ուղղությամբ ևս մեր համատեղ ու համագործակցված աշխատանքը ստացվում է։ Պետական ծրագրերով նախատեսված բոլոր շինարարությունները կիրականացվեն սահմանված ժամկետներում։ Լճափի ԱԱՊԿ նորակառույց շենքի վերազինման խնդիրը լուծվելու է նախարարության միջոցների հաշվին»,- նշել է Անահիտ Ավանեսյանը։

Նախարարն ու մարզպետն այցելել են նաև Վարդենիսի բժշկական կենտրոն, որտեղ կիրականացվեն ընթացիկ արդիականացման աշխատանքներ։ Քննարկվել է նաև բժշկական կենտրոնի նոր շենքի կառուցման հարցը. գործընթացն այժմ նախագծման փուլում է»,- ասված է հաղորդագրության մեջ։