Իրանը առճակատվում է ՌԴ-ի հետ՝ «Զանգեզուրի միջանցք»-ն անընդունելի համարելով․ սա աննախադեպ հակասություն է այդ երկրների միջև․ Սոսի Թաթիկյան․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

ՀՀ-ում ՌԴ դեսպանը մի շարք մեղադրանքներ է ուղղել ՀՀ-ին և ԵՄ-ին։ Նախ՝ Սերգեյ Կոպիրկինը կրկնել է Ադրբեջանից հաճախ հնչող այն թեզը, թե «ԵՄ առաքելությունը, որն աշխատում է հայ-ադրբեջանական սահմանին, մոնիթորինգի անվան տակ հետախուզական տվյալներ է հավաքում Ռուսաստանին, Ադրբեջանին և Իրանին հակազդելու համար»։ Ադրբեջանից էլ օրերս ասում էին, թե ԵՄ դիտորդները պետք է դուրս գան՝ սահմանազատման կանոնակարգի ստորագրումից հետո։ Օրերս էլ Լավրովն էր պաշտոնական Երևանին հիշեցրել նոյեմբերի 9-ի 9-րդ կետը՝ մեկնաբանելով այն իբրև ՌԴ ԱԴԾ-ին վերահսկողական մեխանիզմներ վերապահող պարտավորություն։

Իրանում ՌԴ դեսպան Ալեքսեյ Դեդովն Իրանի ԱԳՆ է կանչվել. պատճառը վերջին շրջանում Մոսկվայի կողմից ցուցաբերվող աջակցությունն է «միջանցքի» գաղափարին, որը պետք է Ադրբեջանը Հայաստանի տարածքով կապի Նախիջևանի հետ, հայտնում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի տելեգրամյան ալիքը: Իրանն իր մտահոգությունն է հայտնել՝ նշելով, որ դեմ է աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության, որը կարող է խախտել տարածաշրջանում հաստատված սահմանները: Իրանի ԱԳՆ Եվրասիայի վարչության պետ Մոսթաֆա Դեմիրչիլուն ընդգծել է տարածաշրջանի բոլոր երկրների շահերին և օրինական մտահոգություններին ուշադրություն դարձնելու անհրաժեշտությունը:

Միջազգային հարաբերությունների և անվտանգության հարցերի մասնագետ Սոսի Թաթիկյանը, մեկնաբանելով իրավիճակը, Factor TV-ի հետ հարցազրույցում ասում է․ «Իրանը խիստ տոնով ՌԴ-ի դեսպանին ասաց, որ «Զանգեզուրի միջանցք»-ն անընդունելի է, ինչը մեծ հակասություն է Մոսկվայի և Թեհրանի միջև։ Իրանը առճակատվում է ՌԴ-ի հետ՝ «Զանգեզուրի միջանցք»-ն անընդունելի համարելով»։

Կոպիրկինը մեղադրեց ԵՄ դիտորդներին ՀՀ-ին ուղղված այն մեղադրանքի համատեքստում, թե «այսօր Հայաստանի առջև ծառացած շատ ռիսկեր կարող էին կրճատվել, եթե 2022 թվականի սեպտեմբերին Երևանը համաձայներ ՀԱՊԿ-ի միջնորդությամբ Ադրբեջանի հետ սահմանին իրավիճակը կայունացնելու միջոցառումների փաթեթ իրականացնելու առաջարկին»։ Կոպիրկինը նշել է, որ խոսքը «լուրջ նախաձեռնություններ»-ի մասին էր, այդ թվում՝ ռազմատեխնիկական աջակցության, դիտորդական առաքելություն ուղարկելու, սահմանապահ զորքերի պատրաստման հարցում աջակցության։ Սոսի Թաթիկյանը նշում է, որ ՌԴ-ն և Ադրբեջանը հիբրիդային պատերազմ են վարում ԵՄ առաքելության դեմ, որը զսպում է Ադրբեջանի ագրեսիան ՀՀ-ի դեմ․ «Ադրբեջանի ռազմական հարձակումը կշարունակվեր՝ տարածքներ կկորցնեինք, միջանցք կբացեին, ՌԴ-ից փրկություն կխնդրեինք, եթե ԵՄ առաքելությունը չլիներ»։ Փորձագետը նշում է, որ ագրեսիան շարունակելու նպատակ ունեն ԵՄ դիտորդներին հեռացնելու Ադրբեջանի պնդումները։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան