ԿԿառուցվի մետրոյի նոր կայան, լինելու է երթևեկության տոմսերի միասնական համակարգ. Հայկ Մարությանը ներկայացնում է իր անելիքը քաղաքապետի պաշտոնում

Լուրեր

21.10.2026 | 12:41
Վթարվել է «Ապարան-Երևան» մայրուղային ջրատարը՝ վայրկյանում 90 լիտր ջրի կորստով
21.10.2026 | 12:32
Պուտինն օրվա առաջին կեսին կընդունի Ուիթկոֆին․ հանդիպման գլխավոր թեման ուկրաինական կարգավորումն է
21.10.2026 | 12:22
Երկաթուղի, նավթամուղ, գազամուղ․ Միրզոյանը ներկայացրեց՝ ինչ ենթակառուցվածքներ կունենա TRIPP-ը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 12:10
Ձերբակալվել է «Ուժեղ Հայաստանի» Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն // Թրամփի բանագնացը ՌԴ-ում է․ ԼՈՒՐԵՐ
21.10.2026 | 12:09
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 12:02
Հայաստանի Մ-15 հավաքականն ավարտել է պայքարը ՈւԵՖԱ Զարգացման մրցաշարում
21.10.2026 | 12:01
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 11:55
Ռուսաստանը գրոհել է Կիևի, Խարկովի և Պոլտավայի մարզերը․ զոհեր և վիրավորներ կան
21.10.2026 | 11:45
Թուրքիայի նախագահականից հերքում են, որ Ադրբեջանում փորձել են իջեցնել թուրքական դրոշը
21.10.2026 | 11:37
Դավիթ Ղազինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 11:26
ՀԿԿ-ն գաղտնի տեսագրություն է հրապարակել Ստեփանավանից․ «Վեկալ, ասըմ եմ դիր ջեբդ, ձեռդ մի պահի»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 11:26
«Փյունիկը» տնային խաղերը կանցկացնի «Freedom Arena» մարզադաշտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 11:17
Կրեմլը դեռ չի ծանոթացել ԵՏՄ-ում ՀՀ անդամակցության դադարեցման հնարավոր հետևանքների մասին զեկույցին
21.10.2026 | 11:08
Պուտինի և Զելենսկիի հանդիպումը պարտադիր չէ Ուկրաինայի հարցով գործարքի համար․ Թրամփ
21.10.2026 | 11:04
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

«Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, խոսելով սպասվող ընտրությունների մասին, նշեց, որ առաջին անգամ ՀՀ-ում անցկացվելու են արդար ու թափանցիկ ընտրություններ:

«Դա իրողություն դարձավ այն հեղափոխությամբ, որը կատարեց ժողովուրդը: Դաշինքի ցուցակում ընդգրկվել են մարդիկ, ովքեր տարիներ շարունակ պայքարել են արդարության համար»,- ասաց նա:

Քաղաքապետի թեկնածուն հայտարարեց, որ իրենց նախընտրական ծրագիրը կազմված է 50 կետից, որոնք միտված են Երևանի կարևոր խնդիրների լուծմանը:

«Գծվելու է տրանսպորտի նոր ցանց, լինելու է երթևեկության տոմսերի միասնական համակարգ: Երկարացվելու է երթևեկության ժամանակը՝ մինչեւ 24:00-ն: Լինելու են նաև գիշերային երթուղիներ, որոնք աշխատելու են գիշերվա ընթացքումը: Նախատեսվում է մետրոյի նոր կայարան կառուցել, որի մեկ կմ-ի համար նախատեսվում է 50-100 մլն դոլար»,- ասաց  նա:

Հայկ Մարությանը նաև նշեց, որ ներդրումներ բերելու համար կօգտագործի իր անձնական կապերը:

«Մենք մեր ծրագիրը գրելիս մի քանի կարևոր սկզբունքներ ենք հաշվի առել. մշտապես գործել քաղաքի կառավարման արդյունավետության բարձրացմանը միտված, որոշումներ կայացնելիս առաջնորդվել մարդկանց իրավունքների, շրջակա միջավայրի պաշտպանությամբ և հոգատարությամբ, ապահովել քաղաքի կառավարման ներառականությունը, աշխատանքում լինել թափանցիկ և հաշվետու, Երևանը դարձնել հարմարավետ, իսկ այցելուների համար՝ ճամփորդական ուղենիշ»,- ասաց «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածուն: