Փաշինյանը կոպիտ սխալ կգործի՝ BRICS-ին մասնակցելով, որը «հակաարևմուտք» է․ Ադրբեջանի հարձակումը Արևմուտքն է կանխում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Հայաստանը մասնակցելու է հոկտեմբերին Կազանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը։ Factor.am-ը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանից փորձել էր ճշտել՝ արդյո՞ք վարչապետն անձամբ է մասնակցելու ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովին։ «Վարչապետի այցերը ժամանակին, ըստ անհրաժեշտության լուսաբանվում են, նաև տեղեկատվություն է տրամադրվում դրանց վերաբերյալ։ Պատեհ պահին տեղեկացնում ենք, ինչպես և միշտ, վարչապետի այցերի մասին»,- նշեց Նազելի Բաղդասարյանը՝ չհերքելով վարչապետի մասնակցությունը։ BRICS-ի գագաթնաժողովը կանցկացվի հոկտեմբերի 22-24-ը Կազանում։ Ավելի վաղ BRICS-ին անդամակցության հայտ էին ներկայացրել Թուրքիան և Ադրբեջանը։ BRICS երկրներին բաժին է ընկնում Երկիր մոլորակի տարածքի 34%-ը և բնակչության 45,2%-ը։ ՀՆԱ-ն գնողունակության համարժեքով կազմել է համաշխարհային արժեքի 36,7%-ը։ Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ ԱՊՀ երկրների ղեկավարները և ԲՐԻԿՍ-ին անդամակցելու կամ համագործակցության հայտ ներկայացրած պետությունները հրավիրված են կազմակերպության` Կազանում կայանալիք գագաթնաժողովին։ «Բացի 9 անդամ երկրներից, հրավիրվել են նաև ԱՊՀ երկրների ղեկավարները», – ասել Էր Ուշակովը։

Factor TV-ի հետ հարցազրույցում Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի ղեկավար Արեգ Քոչինյանը պնդում է, որ կոպիտ սխալ կլինի ՀՀ վարչապետի մասնակցությունը այս կազմակերպության համաժողովին․ «Կոպտագույն ռազմավարական սխալ կլինի Հայաստանի ղեկավարի մակարդակով մասնակցությունը BRICS-ի գագաթնաժողովին։ Ինչո՞ւ Ադրբեջանը չի շարունակում իր հարձակումները, քանի որ կա Արևմուտքի միջամտությունը և կանխարգելումը։ Այս պարագայում գնալ և մասնակցել BRICS-ի գագաթնաժողովին, սխալ կլինի»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան