«Բարեգործության տրամաբանությունը պետք է փոխարինենք աշխատանքի տրամաբանությամբ». ՀՀ վարչապետը Մոսկվայում հանդիպել է հայազգի գործարարներին

Լուրեր

05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
05.09.2026 | 14:42
Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի
05.09.2026 | 14:20
Հեղափոխության համար չեմ զղջում. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:48
Մինչև հեղափոխությունը ավելի չաղ ու բախտավոր էի. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:23
Եղել է, որ անիծել եմ այն օրը, երբ դարձել եմ վարչապետ. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:11
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ
05.09.2026 | 11:59
Factor TV-ով նայում էի` քանի հոգի է հետևում. Արմեն Գրիգորյանը` հեղափոխության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 11:44
Երեք երիտասարդ ձերբակալվել է․ նրանց մոտ ինքնաձիգ, ատրճանակ և դանակներ են հայտնաբերվել
05.09.2026 | 11:30
«Այսօր ձեր հարսանիքը չի՞». Ալեն Սիմոնյանը ևս ներկա է Արմեն Գրիգորյանի գրքի շնորհանդեսին
05.09.2026 | 11:14
«Քայլ արա, մերժի՛ր Սերժին». Արմեն Գրիգորյանի գրքի շնորհանդեսը. ՈՒՂԻՂ
05.09.2026 | 11:03
Վթարային ջրանջատում 3 մարզերում
05.09.2026 | 10:46
Ազատանի մոտ այրվել է մոտ 1000 հակ անասնակեր և 400 հակ ծղոտ
Բոլորը

Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Մոսկվայում հանդիպել է ռուսաստանաբնակ հայազգի գործարարներին:

Մինչ համագործակցության շուրջ քննարկումն սկսելը ՀՀ վարչապետն անդրադարձել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման արդյունքներին. «Ռուսաստանի նախագահի հետ միասին արձանագրել ենք, որ հայ-ռուսական հարաբերություններում չկա որևէ խնդիր, և բոլոր հարցերի շուրջ կա ըմբռնում: Ի թիվս մի շարք այլ ոլորտների, քննարկել ենք նաև տնտեսական համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր: Սա լավ ազդակ է ձեզ համար ևս` Հայաստանի տնտեսությունում նոր ներդրումներ անելու և տարբեր ոլորտներում ծրագրեր նախաձեռնելու համար», – նշել է Նիկոլ Փաշինյանը:

Հանդիպման մասնակից գործարարների հետ հարցուպատասխանի ընթացքում վարչապետը ներկայացրել է մեր երկրի տնտեսության զարգացման վերաբերյալ ՀՀ կառավարության տեսլականը, կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում կատարվող քայլերը, ներդրումների պաշտպանության և խրախուսման, գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, հարկային օրենսդրության, պետական կառավարման համակարգի բարեփոխումները: 

ՀՀ տնտեսության զարգացման առաջնահերթությունների շարքում կառավարության ղեկավարը նշել է թեթև արդյունաբերության, ադամանդագործության, ոսկերչության, զբոսաշրջության, ինտենսիվ գյուղատնտեսության ոլորտները, իսկ թիվ մեկ գերակայությունը բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումն է: «Մենք պետք է աշխատենք Հայաստանն ագրարային երկրից տեխնոլոգիականի վերածելու ուղղությամբ, քանի որ դա բխում է մեր անվտանգությունից», -ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

 

Անդրադառնալով ներդրումների երաշխիքներին` Հայաստանի վարչապետը նշել է, որ թե հայաստանյան, թե օտարերկրյա ներդրումների պաշտպանությունը երաշխավորված է ՀՀ օրենսդրությամբ. «Ամենակարևոր արձանագրումը հետևյալն է` որևէ բիզնես գործունեություն պետք է իրականացվի օրինականության շրջանակում: Մենք պետք է ստեղծենք համագործակցության մթնոլորտ և միասին զարգացնենք մեր հայրենիքը»: Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ կառավարությունը քննարկումներ է անցկացնում ներդրումների պաշտպանության նոր մեխանիզմների, ինչպես նաև «ներդրումային մեկ պատուհան»-ի ներդրման շուրջ` նպատակ ունենալով դյուրացնել գործարարների շփումը պետական կառավարման համակարգի տարբեր օղակների հետ և բարձրացնել պետություն-բիզնես երկխոսության մակարդակը: Ինչ վերաբերում է հարկային օրենսդրության բարեփոխումներին, վարչապետի խոսքով` գործադիրը նախաձեռնել է լուրջ փոփոխություններ` նպատակ ունենալով հնարավորինս պարզեցնել հարկման համակարգը և բարելավել գործարար միջավայրը: 

Ռուսաստանաբնակ հայ գործարարների հետ Նիկոլ Փաշինյանը քննարկել է նաև Հայաստան-Սփյուռք կապերի վերաիմաստավորման հարցը: «Բարեգործության տրամաբանությունը պետք է փոխարինենք աշխատանքի տրամաբանությամբ»,- ընդգծել է վարչապետը` նշելով, որ կառավարության նպատակն է` միջավայր և պայմաններ ստեղծել, որպեսզի արտերկրում բնակվող մեր հայրենակիցները Հայաստանում ներդրում կատարեն` նոր աշխատատեղեր ստեղծելու, իրենց բիզնես շահերը հաշվի առնելու և շահույթ ունենալու տրամաբանությունից ելնելով:
Որոշ գործարարների կողմից Նիկոլ Փաշինյանին ներկայացվել են նաև կոնկրետ ներդրումային ծրագրերի առաջարկներ: Կառավարության ղեկավարը հորդորել է դրանք տրամադրել ՀՀ վարչապետի աշխատակազմի պատասխանատուներին և համապատասխան նախարարություններին` հետագա ընթացքը քննարկելու համար:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև Հայաստանի ներքաղաքական հարցերի և զարգացումների, Արցախյան հակամարտության կարգավորման շուրջ: