Երիտասարդի են առևանգել, դաժան բռնության ենթարկել, շորթում կատարել և փաստաթղթերը հափշտակել․ մեկ անձ կալանավորվել է

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

2024թ. օգոստոսի 21-ին՝ ժամը 14:10-ին, Սյունիքի մարզի Գորիս բնակավայրի 28-ամյա բնակչից հաղորդում է ստացվել՝ իր կամքին հակառակ իրեն փակի տակ պահելու, իր նկատմամբ սպառնալիքներ հնչեցնելու, ծեծի ենթարկելու և վնասվածքներ հասցնելու վերաբերյալ. տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։

Հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, 196-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ, 5-րդ և 7-րդ կետերով և 456-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, նախաձեռնվել է քրեական վարույթ: 28-ամյա երիտասարդը ճանաչվել է տուժող և ցուցմունք է տվել դեպքի հանգամանքների շուրջ:

Մասնավորապես՝ քննությամբ տվյալներ են ստացվել այն մասին, որ տուժողը «Տելեգրամ» հավելվածի «Հայերով» անվամբ զրուցարանի միջոցով ծանոթացել է մի աղջկա հետ, ինչի առնչությամբ անախորժ խոսակցություն է տեղի ունեցել վերջինիս և Մեղրի համայնքի բնակիչ 27-ամյա մի երիտասարդի միջև։ Վերջինս, երկու անձանց հետ խմբի կազմում, նախկինում տեղի ունեցած միջադեպի շուրջ մինչ այդ ունեցած անախորժ խոսակցության պատճառով 28-ամյա երիտասարդի նկատմամբ հաշվեահարդար տեսնելու համար, նպատակադրվել է նրա կամքին հակառակ, խաբեությամբ տեղափոխել այլ վայր:

«Տելեգրամ» հավելվածի միջոցով տուժողի հետ ծանոթացած աղջիկը, ով, ինչպես պարզվել է, 27-ամյա երիտասարդի հետ գործած վերոհիշյալ երկու անձանցից մեկն է, դիտավորությամբ իրականությունը խեղաթյուրելով, 28-ամյա երիտասարդին խաբեությամբ հրավիրել է վարձակալած բնակարան՝ իբր ընկերուհու և վերջինիս ընկերոջ հետ հանդիպելու:

Դեպքի օրը՝ օգոստոսի 20-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, երիտասարդը գնացել է աղջկա կողմից մատնանշված՝ Երևան քաղաքի Վաղարշյան փողոցում գտնվող բնակարան, որտեղ գտնվել է նաև Մեղրի համայնքի հիշյալ բնակիչը:

Բնակարան մտնելուց հետո հիշյալ անձինք փակել են բնակարանի դուռը և հետևից հարվածել ու վայր են գցել 28-ամյա երիտասարդին, սկսել են հայհոյել վերջինիս, ընկած ժամանակ ոտքերով հարվածել նրա մարմնի տարբեր հատվածներին, ինչը տևել է մի քանի ժամ: Այնուհետև վերցրել են տուժողի փաստաթղթերը, բանկային քարտը, կանխիկ գումարը և այլ իրեր՝ հետագայում դրանք վերադարձնելու դիմաց պահանջելով 50.000-100.000 ՀՀ դրամ:

Շարունակելով հանցավոր արարքների կատարումը՝ գետնին ընկած վիճակում երիտասարդին քարշ են տվել բնակարանի հյուրասենյակում և իրենց մոտ գտնվող դանակներով սպառնացել գոռալու դեպքում վնասել, այդ թվում՝ 27-ամյա երիտասարդը տուժողին սպառնացել է, որ կա՛մ նրա ականջը, կա՛մ մատը կկտրի, որից հետո մուրճով հարվածել է տուժողի դաստակին և ոտքին, իսկ որպեսզի վերջինիս բղավոցի ձայները չլսվեն, կտորով կապել է նրա բերանը, այնուհետև իր մոտ գտնվող դանակը դրել է ցուցամատին և մուրճով հարվածել է դանակին, սակայն մատն ամբողջությամբ չի կտրվել: Ժամը մոտ 06:00-ի սահմաններում տուժածին թողնելով տվյալ բնակարանում՝ նշված անձինք հեռացել են՝ տուժողի բջջային հեռախոսից վերցնելով նրա ընտանիքի անդամների լուսանկարները և սպառնալով, որ կատարվածի մասին որևէ մեկին հայտնելու դեպքում նույն կերպ են վարվելու նաև նրա ընտանիքի անդամների հետ:

Քննությամբ ձեռք բերված փաստերի հիման վրա 27-ամյա երիտասարդի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել է և նրան ձերբակալելու որոշում է կայացվել:

ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում՝ դեպքից օրեր անց՝ 2024թ. օգոստոսի 28-ին, 27-ամյա երիտասարդը ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:

Վերջինիս մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, 196-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ, 5-րդ և 7-րդ կետերով, 258-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով և 456-րդ հոդվածի 2-րդ մասի 1-րդ կետով:

Միջնորդություն է հարուցվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործությանն առերևույթ մասնակից մյուս երկու անդամներին հայտնաբերելու ուղղությամբ: Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են հանձնարարություններ: