Նորայր Փանոսյանն իմ սանիկը լինելու պատճառով 4.5 տարի է` դատարանում է. Հրայր Թովմասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

«Հուլիսի 22-ից սկսած` դատարանի գործողություններն ինձ մոտ հիմնավոր կասկած են հարուցում, որ այն գործողությունները, որ կատարվում են, այնքան էլ լեգիտիմ նպատակ չեն հետապնդում», – այսօր իր գործով դատական նիստի ընթացքում հայտարարեց Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանը` միևնույն ժամանակ արձանագրելով, որ մինչ այդ իր գործի քննությունն ընթացել է փոխադարձ հարգանքի, կառուցողական մթնոլորտում:

Հիշեցնենք, որ դատավոր Տաթևիկ Գրիգորյանը Թովմասյանի գործից առանձնացրել է նրա սանիկ Փանոսյանի գործը, ապա նիստերից մեկով, որին պաշտպանները ներկա չեն եղել, Թովմասյանին է հեռացրել նիստերի դահլիճից ու նրա համար հանրային պաշտպան ներգրավել: Իսկ օգոստոսի 30-ին տեղի ունեցած դատական նիստին էլ դատավորը Թովմասյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել:

Անդրադառնալով Փանոսյանի գործին՝ Թովմասյանը նշեց, որ նրա գործը 4,5 տարի քննությունից հետո պետք է նորից սկսվի:

«4,5 տարի է` Նորայր Փանոսյանն իմ սանիկը լինելու պատճառով դատարանում է»,- ասաց Թովմասյանը:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչու է դեմ արտահայտվել իր գործով նիստի տեսանկարահանմանը, Թովմասյանը նշեց՝ «օրվա իշխանություններն իր գործը դատարան ուղարկելու շրջանում ցանկանում էին իրեն տեսնել մեղադրյալի աթոռին»:

Անդրադառնալով այն հարցին, որ դատավորն իրեն բերման ենթարկելու որոշում է կայացրել, նա դիտարկեց, որ
բերման ենթարկելը անձին ազատությունից զրկել է, ապա հիշեցրեց դատավորի, այդ թվում` Սահմանադրական դատավորի անձեռնմխելիության ինստիտուտի մասին, նշեց, որ ՍԴ դատավորն իր լիազորությունների իրականացման կապակցությամբ առանց Սահմանադրական դատարանի համաձայնության չի կարող զրկվել ազատությանից` բացառությամբ, երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ դրանից անմիջապես հետո:

Մանրամասները` տեսանյութում

Արաքս Մամուլյան