Փաշինյանի ասածն է՝ Արցախի անունը մի տվեք, որ Թուրքիայի հետ մեր խնդիրները լուծենք․ հասկանո՞ւմ եք ինչի ենք հասել․ Մարգարիտա Քարամյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

«Վերադարձ դեպի Դիզակ» ՀԿ ղեկավար Մարգարիտա Քարամյանը արցախյան շարժման ակտիվիստներից է, և իր ներդրումն է ունեցել, որ Արցախն ունենա անկախության հռչակման օր։ Եվ այսօր ամենից հաճախ հնչող հարցերից է՝ ինչո՞ւ տասնամյակներ անց ունենք բռնի տեղահանված արցախցիներ և հայաթափված Արցախ։ Ի՞նչ քաղաքական պատճառներ են բերել այս օրվան։ Մարգարիտա Քարամյանը անխուսափելի է համարում բռնի տեղահանումը՝ հաշվի առնելով, որ ռուսական զորքերին էր վերապահվել անվտանգության ապահովման գործառույթը։

«Որպես ի՞նչ Արցախ վերադառնանք, անհասկանալի է՝ էս մարդիկ ի՞նչ են հասկանում դա ասելով։ Ռուսների տակից դուրս գանք, մտնենք ուրիշի՞ տակ։ Արցախ վերադարձը ռոմանտիզմի շարքից չի, բայց դրան քաղաքական հիմնավորում պիտի տրվի։ Ադրբեջանը օկուպացրել է Արցախը, որը ՀՀ-ի մաս է, և դատարանում օկուպանտ է ճանաչվելու, այդ պատճառով պարտադրում է փոխել Սահմանադրությունը։ Ադրբեջանը պետք է ճանաչի ինքնորոշման մեր իրավունքը, և ստատուս տրվի Արցախին։ Ես կարծում եմ, որ սեպտեմբերի 19-ը անխուսափելի էր, քանի որ Արցախ ռուսական զորք էինք տարել, որոնք զիջեցին մեր երկիրը Ադրբեջանին, նրանք խաղաղապահներ չէին»,- ասաց Մարգարիտա Քարամյանը։

Նա պնդեց, որ եթե ռուսական զորքը չգնար Արցախ, ՊԲ-ն կկռվեր, և Արցախից հայերը ոչ մի կերպ դուրս չէին գա։ Նա քննադատեց նաև ՀՀ իշխանությունների քաղաքականությունը․ «Փաշինյանի ասածն է՝ Արցախի անունը մի տվեք, որ Թուրքիայի հետ մեր խնդիրները լուծենք․ հասկանո՞ւմ ինչի ենք հասել»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան