Փաշինյանի առաջարկն Ադրբեջանը չի ընդունի, պայմանագիր չի կնքի, թշնամանքի քաղաքականությունը կշարունակի․ Նարեկ Սուքիասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Հայաստանն ադրբեջանական կողմին է փոխանցել խաղաղության պայմանագրի 10-րդ փաթեթը: Եվ դատելով Նիկոլ Փաշինյանի՝ ասուլիսում հայտնած տեղեկություններից, նորությունն այն է, որ Երևանը նոր առաջարկ է ներկայացրել Բաքվին՝ ստորագրել այն հոդվածների տակ, որոնք արդեն համաձայնեցվել են՝ մյուսների քննարկումը թողնելով ապագային։ Համաձայնեցված է համաձայնագրի 17 հոդվածից 13-ը, և 3 հոդվածի բառապաշարի մեծ մասը: Եվ հիմա գլխավոր հարցերից է, թե արդյո՞ք Ադրբեջանը կընդունի առաջարկը։ Օրերս Ալիևը մեղադրում էր, թե. «Հայաստանը շահագրգռված չէ խաղաղության համաձայնագրով և տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու։ Հայաստանը միտումնավոր ժամանակ է ձգում, նոր զենքեր է գնում Ֆրանսիայից, այլ արևմտյան երկրներից, իր տարածքում երրորդ կողմերի հետ անցկացնում է զորավարժություններ»։

Քաղաքագետ, Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Նարեկ Սուքիասյանը Factor TV-ի հետ զրույցում ասում է, որ ինքը թերահավատ է, թե Ադրբեջանը կընդունի պաշտոնական Երևանի առաջարկը, և կկնքի պայմանագիր․ «Ադրբեջանը չի ընդունի Նիկոլ Փաշինյանի առաջարկը և չի կնքի խաղաղության պայմանագիր 17-ից 13 համաձայնեցված հարցերով։ Ադրբեջանը թշնամանքի քաղաքականությունը կշարունակի, քանի որ Ալիևի իշխանությունը լեգիտիմություն է ստանում թշնամանքից՝ ադրբեջանցիների վրա դա ծախելով, նրանց զրկանքների ենթարկելով՝ ճնշումներ և ռեպրեսիաներ է կիրառում»։

Քաղաքագետը մեկնաբանելով Ադրբեջանի իշխանության մեղադրանքները ՀՀ-ին՝ բանակը զինելու վերաբերյալ, նշում է, որ այդպիսով՝ Ադրբեջանը ռազմական ագրեսիա է նախապատրաստում ՀՀ-ի դեմ։ Նարեկ Սուքիասյանը պատասխանել է նաև Արցախ հայերի վերադարձի հավանականության, ռուս-ուկրաինական պատերազմի վերաբերյալ հարցերին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան