Տեսախցիկները չեն տեղադրվում ընդդեմ վարորդների. ոստիկանությունը վարչապետի հանձնարարությամբ նախաձեռնել է տուգանքների նվազեցման գործընթաց. պարզաբանում

Լուրեր

13.11.2026 | 17:20
Սպիտակում ՔՊ-ի ցուցակը գլխավորող Քաջայր Նիկողոսյանի գրանցումը կարող է անվավեր ճանաչվել․ ԸԸՀ-ն դիմում է դատարան
13.11.2026 | 17:18
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհի 11 կմ հատվածում միջին նորոգում է իրականացվում
13.11.2026 | 17:07
Պենտագոնի ղեկավարը պարգևատրել է իրեն նկատողություն արած զինծառայողին
13.11.2026 | 16:58
Փաշինյանը ցավակցել է Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ
13.11.2026 | 16:47
Հայտնի է բռնցքամարտի Հայաստանի Մ-23 հավաքականի կազմը ԵԱ-ում
13.11.2026 | 16:38
ՌԴ-ն պահանջում է ՆԱՏՕ-ից Ֆինլանդիայի հեռացումն ու ամբողջ Դոնբասը․ BILD
13.11.2026 | 16:28
Շաքի ներխուժած ադրբեջանցու գործով նախաքննությունն ավարտվել է
13.11.2026 | 16:19
Մաուրիսիո Պոչետինոն` «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ
13.11.2026 | 16:13
«Մեկնաբանություն չկա»․ Վարչապետի և ԱԳՄԱՆ-ի խոսնակները՝ Դուբլինում ստորագրված «խարտիային» պաշտոնական Երևանի չմիանալու մասին
13.11.2026 | 16:07
Կրեմլը նշել է, թե որ դեպքում Եվրոպան կմասնակցի Ուկրաինայի շուրջ բանակցություններին
13.11.2026 | 15:55
ԳԱԱ-ում կանցկացվի միջազգային աշխատաժողով՝ նվիրված գենոմիկայի զարգացմանն ու առողջապահական հավասարությանը
13.11.2026 | 15:42
«Արարատը» ցավակցել է Վարազդատ Հարոյանին
13.11.2026 | 15:31
Փախուստի դիմած իրանցի կալանավորը հայտնաբերվել է․ ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
13.11.2026 | 15:22
Զիդանը՝ Ֆրանսիայի հավաքականում առաջին պարտության մասին. «Իտալիայի դեմ խաղը չի կարելի ձախողված համարել»
13.11.2026 | 15:10
Դեպի Երևան չվերթներ են չեղարկվել և հետաձգվել // ԱՄՆ-ն շուրջ 6000 վիզա է չեղարկել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Armtimes.com-ի հրապարակումը մայրաքաղաքում տեսախցիկների նոր խմբաքանակի տեղադրման մասին պարզաբանման կարիք ունի. ասված է ՀՀ ոստիկանության տարածած պարզաբանման մեջ:

Խոսքը ոչ թե կայացված որոշման, այլ ոստիկանության ներկայացված և ուսումնասիրման փուլում գտնվող ծրագրի մասին է:


Ըստ այդմ՝ վերջնական չէ նաև տեսախցիկների թիվը. շրջանառվող քանակը ծրագրով ներկայացվածն է, իսկ վերջնական թիվը, եթե ծրագիրը հավանության արժանանա, որոշվելու է ուսումանսիրությունների արդյունքներով:


Միևնույն ժամանակ նկատենք, որ տեսախցիկների տեղադրումը դիտարկվում է ոչ միայն ճանապարհային երթևեկության կառավարման, այլև ընդհանրապես հանցավորութան դեմ պայքարի ու հանցագործության դեպքերի նվազեցման համատեքստում:
Ուստի, անկախ նրանից, թե տեսախցիկների ինչ քանակ կնախատեսվի, դրանք համաչափության սկզբունքով պետք է տեղադրվեն և մայրաքաղաքում, և մարզերում:


Ինչ վերաբերում է լուրերին, թե տեսախցիկներ են տեղադրվում ՙընդդեմ՚ վարորդների, ապա հիշեցնենք, որ ոստիկանությունը վարչապետի հանձնարարությամբ նախաձեռնել է տուգանքների նվազեցման գործընթացը, ինչպես և կիրառության մեջ է դրել երթևեկության կազմակերպման պատժական սկզբունքը ոստիկան-վարորդ-հետիոտն համագործակցության սկզբունքով փոխարինելու գործընթացը:


Ուստի, կրկնում ենք, ինչպես ուսումնասիրվող, այնպես էլ ոստիկանության կողմից կիրառման դրված ու նախատեսվող բոլոր ծրագրերը ուղղված են ոչ թե որևէ մեկին տուգանելուն, այլ մեր քաղաքացիների անվտանգության լիարժեք ապահովմանը: