Քամալա Հարրիսն առաջին հարցազրույցն է տվել որպես նախագահի թեկնածու

Լուրեր

09.11.2026 | 10:35
Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:27
ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանին խորհուրդ է տալիս ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելուց առաջ հանրաքվե անցկացնել
09.11.2026 | 10:12
Վահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 09:52
Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստին
09.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 9-ի դրությամբ
09.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. փակ է նաև Լարսը
08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
Բոլորը

ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարրիսը որպես նախագահի թեկնածու առաջին խոշոր հեռուստատեսային հարցազրույցն է տվել։ Հարրիսը և նրա փոխնախագահի թեկնածու Թիմ Ուոլսը CNN-ի եթերում են եղել օգոստոսի 29-ին: Հաղորդավարուհի Դանա Բաշի հարցերին ի պատասխան՝ նա փորձել է արդարացնել որոշ ավելի ազատական դիրքերից իր հեռանալն և պնդել է, որ «իր արժեքները չեն փոխվել»:

Այսպես, Քամալա Հարրիսն հայտարարել է, որ ձգտելու է խստացնել ներգաղթի մասին օրենքները և հաստատել է, որ չի հրաժարվի Իսրայելին զենք մատակարարելուց։ Նա հավելել է, որ հաղթանակի դեպքում կարող է պատկերացնել, որ հանրապետականները կմիանան իր կաբինետին: Նախագահի թեկնածուն, սակայն, կոնկրետ անուններ և պաշտոններ չի նշել՝ ասելով, որ «ընտրություններին մնացել է 68 օր», և ինքը չի ցանկանա կանխորոշել իրադարձությունները։

Հանրապետական կուսակցությունում շատերը քննադատել են Քամալա Հարրիսին ամերիկյան քաղաքականության մեջ «նոր դարաշրջան» սկսելու խոստման համար և հարցնում են, թե ինչո՞ւ նա դա չի արել փոխնախագահի պաշտոնում 3,5 տարիների ընթացքում:

Ի պատասխան՝ քաղաքական գործիչն ասել է, որ վերջին տասնամյակում Դոնալդ Թրամփն է տիրել ասպարեզին։ Նա հայտարարել է, որ Թրամփի ժամանակաշրջանում «առաջնորդի ուժի չափանիշն» ուրիշներին ենթարկելու նրա կարողությունն էր, բայց «իսկական չափանիշը» ոգեշնչելու կարողությունն է»։

Թիմ Ուոլցն իր հերթին նշել է, որ պատրաստ է ընդունել իր սխալները, երբ դրանք թույլ տա։ Այսպիսով, 2018 թվականին, խոսելով հրազենային բռնության մասին, Մինեսոտայի ներկայիս նահանգապետն ասել է, որ ինքն ատրճանակ է կրել «պատերազմի ժամանակ»։ Իրականում, Ուոլցը 24 տարի ծառայել է ԱՄՆ Ազգային գվարդիայում (պահեստային կազմավորում) և երբեք չի եղել մարտական գոտում։

Ըստ AP-ի՝ Հարրիսը, որը մեղադրվում էր քարոզարշավի առաջին ամսվա ընթացքում լրագրողների հետ զրույցներից խուսափելու մեջ, հարցազրույց է տվել, որն «ուշագրավ է հիմնականում նրանով, թե որքան սովորական էր այն»:

Իր հերթին, The Wall Street Journal-ը (WSJ) գրել է, որ Հարրիսը շարունակում է խոցելի մնալ հարձակումների նկատմամբ, մասնավորապես, տնտեսական և անվտանգության հարցերում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի քաղաքականությանը բացահայտ աջակցության համար: Սա Թրամփին հարձակման տեղ է տալիս, «եթե նա, իհարկե, օգտվի» այս հնարավորությունից, հավելել է պարբերականը։