Վրաստանում ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին օգնող հիմնադրամը հայտարարել է լուծարման մասին՝ «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի պատճառով

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

«Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի պատճառով «Բարության հեղափոխություն» կազմակերպությունը, որն օգնում էր ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին, դադարեցրել է գործունեությունը Վրաստանում, գրում է NewsGeorgia-ն։

«Ընկերնե՛ր, «Բարության հեղափոխություն» հիմնադրամը դադարեցնում է իր գործունեությունը»,- ասված է կազմակերպության ֆեյսբուքյան էջում արված գրառման մեջ։

Հիմնադրամը գործել է բացառապես մասնավոր անձանց նվիրատվությունների շնորհիվ: Սակայն հիմա չի կարող գործունեություն ծավալել «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի պատճառով։ Կազմակերպությունից պարզաբանել են, որ իրենք այժմ ընտրության առաջ են՝ կա՛մ գրանցվել «Օտարերկրյա ուժերի շահերը խթանող կազմակերպությունների ռեեստրում», կա՛մ լուծարվել։ Եթե «Բարության հեղափոխությունը» հրաժարվի գրանցումից կամ Արդարադատության նախարարությանը տրամադրի իր բոլոր եկամուտների ու ծախսերի մասին թերի փաստաթղթեր, ապա կենթարկվի խոշոր տուգանքի։

«Հիմնադրամի միջոցները հիմնականում գոյացել են ամենամոտ ընկերների նվիրատվություններով։ Նրանց թվում են եղել իմ երեք ընկերները Եվրոպայից, ովքեր պարբերաբար գումար են փոխանցել հիմնադրամի հաշվեհամարին։ Հիմնադրամի ամսական եկամուտը կազմել է 1200-2000 լարի, ինչը հնարավորություն է տվել ամսական ֆինանսավորել 3-ից 5 ընտանիքի։ Ավելացնեմ, որ 3 տարում հիմնադրամն ամբողջ Վրաստանում օգնել է 400 ընտանիքի և ոչ ոք ֆինանսական օգուտ չի ստացել… Մի խոսքով՝ այն հիմնված է եղել բացառապես կամավորության վրա»,- ասվում է հայտարարության մեջ։