Եթե Փաշինյանը Ծառուկյանին սար է տալիս լոյալության դիմաց, նշանակում է՝ ՀՀ-ն շարունակում է լինել քվազի-պետություն. Գարեգին Միսկարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 15:10
Ադրբեջանցի զինվորին կալանքի են տանում // «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու է ձերբակալվել․ ԼՈՒՐԵՐ
02.10.2026 | 15:02
Բեռնատարում 14.2 կգ մարիխուանա է հայտնաբերվել․ օտարերկրյա քաղաքացի է ձերբակալվել
02.10.2026 | 14:52
7 ամսում Հայաստանում ծնվել է 17 հազար 96 երեխա․ ծնելիությունը նվազել է 2.4%-ով
02.10.2026 | 14:43
Ագրոբիզնեսից մինչև ագրոտուրիզմ․ Լիոնում քննարկվել են Հայաստանի և ֆրանսիական ռեգիոնի տնտեսական կապերը
02.10.2026 | 14:35
«ՍՄՈՔ ՀԱՈՒՍ»-ը ծխախոտը բաց եղանակով է վաճառել․ ընկերությունը կենթարկվի վարչական պատասխանատվության
02.10.2026 | 14:26
9 ամսում պետական բյուջե է մուտքագրվել 2 տրլն 308 մլրդ դրամ՝ 14.7% աճով
02.10.2026 | 14:19
Ժորժե Ժեզուշը՝ Ռոնալդուի հետ կոնֆլիկտի մասին. «Կանոնները բոլորի համար նույնն են»
02.10.2026 | 14:10
Գորիսում և Գավառում քաղաքացիական կամքի դաշինք ենք առաջարկում․ Մենուա Սողոմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 14:01
Թրամփը ենթադրում է, որ Իրանը կարող է կապ ունենալ FlyDubai-ի ինքնաթիռի միջադեպի հետ
02.10.2026 | 13:52
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Օհանյանը
02.10.2026 | 13:50
7.9 մլն դրամ աշխատավարձ, 34 մլն դրամ կանխիկ․ ինչ է հայտարարագրել Արթիկի համայնքապետը
02.10.2026 | 13:46
Սուրեն Սուրենյանցի ասուլիսը Գագիկ Ծառուկյանի գործի և ԵԽԽՎ զեկույցի մասին. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 13:42
Մեսին դարձել է իսպանական ակումբի սեփականատեր
02.10.2026 | 13:33
Հարավային Կորեան «միջոցներ կձեռնարկի», եթե Կիևը ներողություն չխնդրի գերիների շուրջ սկանդալի պատճառով
02.10.2026 | 13:24
Ադրբեջանցի զինծառայողին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստին հանրայնորեն հավանություն է արժանացրել մի նախագիծ, որը ո՛չ ՇՄԱԳ փորձաքննություն է անցել, ո՛չ էլ օրենքերով է նախատեսված եղել, այս մասին Factor TV-ի հետ զրույցում ասաց «Ժողովրդավարական հարթակ» հիմնադրամի տնօրեն Գարեգին Միսկարյանն՝ խոսելով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնության ՝  Հիսուս Քրիստոսի արձանի մասին, որը պետք է տեղադրվի Հատիս լեռան վրա։

Միսկարյանը շարունակում է պնդել, որ Հատիս լեռան շուրջ հողերն ապօրինի են օտարվել։

«Ժողովրդավարական հարթակ» հիմնադրամի տնօրենի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն օրենքները համապատասխանեցնում է Գագիկ Ծառուկյանի քմահաճույքներին։ Միսկարյանի դիտարկմամբ, այս ամենի արդյունքում հանցագործություն է տեղի ունենում։

«Ես խոստանում եմ, որ երբևէ հաջորդ իշխանությունները, որոնք կգան իշխանության այս գործը բացելու են։ Բայց ես դեռ հույս ունեմ, որ իշխանություններն այնքան խելամիտ կգտնվեն, որ այդ հանցագործությունները կբացահայտնվեն նախքան արձանը տեղադրելը, և դրանով կապացուցեն, որ հովանավորչություն տեղի չի ունեցել։ Հակառակ դեպքում այն բոլոր խոսակցություններո, որ կան, սարի փեշերի հողերը գնել է Նիկոլ Փաշինյանին շատ մոտ օլիգարխ-պատգամավոր, որը բարեկամական կապ ունի նաև Ծառուկյանի հետ, Ծառուկյանին այդ սարը տրվել է, որ նա լռի և չմիանա Սրբազան շարժմանը, որ Ծառուկյանին լռության համար սար են նվիրել, ճիշտ են։ Եթե վարչապետն այդ հանցագործության մասնակից չի, պետք է հրահանգի ՊՎԾ-ին՝ բացահատելու այդ հանցագործությունը։ Հակառակ դեպում դա ուղիղ նշան է, որ գնել է Ծառուկյանի լոյալությունը։ Եթե Փաշինյանն ուզում է ստեղծել իր օլիգարխիան, եթե Ծառուկյանին սար է տալիս նրա լոյալության դիմաց, նշանակում է՝ ՀՀ-ն շարունակում է լինել քվազի-պետություն»,- նկատեց մեր զրուցակիցը։

Գարեգին Միսկարյանն անդրադարձավ նաև ՌԴ-ից հնչող հայտարարությանը, որ, եթե ՀՀ-ն հրաժարվեր նոյեմբերի 9-ի փաստաթղթից, ապա կա´մ հետ կկանչեր իր դրած ստորագրությունը, կա´մ գոնե դրա մասին հրապարակային հայտարարություն կաներ: Ըստ նրա՝ Կրեմլից՝ Զախարովայի շուրթերից հնչող հայտարարությունները սպառնալիք են Հայաստանի ինքնիշխանությանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Մանյա Պողոսյան