ԱՊՀ անդամ-պետությունների արտգործնախարարությունների միջև ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի օրակարգի հարցերով խորհրդակցություններ են անցկացվել

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սեպտեմբերի 5-ին Մոսկվայում տեղի ունեցան ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի օրակարգի հարցերով խորհրդակցություններ ԱՊՀ անդամ-պետությունների արտաքին գործերի նախարարությունների միջև: Միջոցառմանը, որին մասնակցում էին ներկայացուցիչներ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի արտաքին քաղաքական գերատեսչություններից և ԱՊՀ գործադիր կոմիտեից, հայկական կողմը ներկայացնում էին ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության պետ Վահրամ Կաժոյանը և Մոսկվայում ՀՀ դեսպանության դեսպանորդ Բորիս Սահակյանը:

Ինչպես տեղեկացրին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, խորհրդակցությունների օրակարգում էին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի առաջիկա նստաշրջանին, ներառյալ՝ վերջինիս շրջանակներում ԱՊՀ անդամ-պետությունների համագործակցությանը, ՄԱԿ-ի 2030 կայուն զարգացման օրակարգին և ՄԱԿ-ի մարմիններում կայանալիք ընտրություններին վերաբերող հարցեր:

Սեպտեմբերի 6-ին ԱՊՀ խորհրդակցություններին հաջորդեցին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի օրակարգի հարցերի շուրջ ՀԱՊԿ անդամ-պետությունների խորհրդակցությունները, որոնց մասնակցում էին նաև ՀԱՊԿ-ում անդամ-պետությունների մշտական ներկայացուցչությունների, ինչպես նաև ՀԱՊԿ քարտուղարության աշխատակիցներ։ Հայկական կողմը ներկայացված էր ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության պետ Վահրամ Կաժոյանի և ՀԱՊԿ-ում ՀՀ ներկայացուցիչ Դավիթ Վիրաբյանի մակարդակով։

Խորհրդակցություններին ընդգծվեց ՀԱՊԿ անդամ-պետությունների արտաքին քաղաքականության համադրման կարևորությունը:

Մասնակիցների կողմից պայմանավորվածություն ձեռք բերվեց քննարկված հարցերի շուրջ շարունակել խորհրդակցությունները ինչպես երկկողմ, այնպես էլ՝ բազմակողմ մակարդակներում: