Բորելը հայտարարել է Ուկրաինային տրամադրվող ահռելի օգնության ու ԵՄ պաշարների սպառման մասին

Լուրեր

09.11.2026 | 10:35
Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:27
ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանին խորհուրդ է տալիս ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելուց առաջ հանրաքվե անցկացնել
09.11.2026 | 10:12
Վահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 09:52
Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստին
09.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 9-ի դրությամբ
09.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. փակ է նաև Լարսը
08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
Բոլորը

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Եվրամիությունը պատրաստ է օգնել Կիևին, բայց Ուկրաինայի զինված ուժերի մատակարարումների պատճառով սպառվել են միության անդամ երկրների պաշարները։

Օգոստոսի վերջին ԵՄ-ն Ուկրաինային է մատակարարել 700 հազար արկ՝ խոստացված 1 միլիոնի փոխարեն, հավելել է նա։

«Դուք չեք կարող պատկերացնել, թե որքան ռազմական միջոցներ ենք մենք տալիս Ուկրաինային։ Մենք սպառում ենք մեր պաշարները և պետք է դրանք համալրենք։ Ես և իմ գործընկերները և իմ ընկեր Բրետոնն աշխատում ենք բարձրացնել եվրոպական ռազմական հնարավորությունները»,- ասել է Բորելը ԵՄ պաշտպանության նախարարների հանդիպումից առաջ:

Նա ընդգծել է, որ չնայած Ուկրաինային աջակցությանը և Ռուսաստանի տարածքում մատակարարվող զենքով հարվածների արգելքի վերացման քննարկմանը՝ Եվրոպան չի պատերազմում Ռուսաստանի հետ։

«Ոչ ոք չի ցանկանում կռվել Ռուսաստանի հետ։ Մենք ուղղակի աջակցում ենք Ուկրաինային»,- ասել է նա։