Հայաստանն ու Հնդկաստանն ունեն փոխգործակցության լայն շրջանակ և ներուժ. Մխիթար Հայրապետյանն ընդունել է Հնդկաստանի դեսպան Նիլակշի Սահա Սինհային

Լուրեր

09.11.2026 | 13:18
ԼՂ-ից տեղահանվածներին 30 հազար դրամների տրամադրման ծրագրի ժամկետը երկարացվել է․ պաշտոնյա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:11
ՄԻՊ-ը` երաժշտական դպրոցի տնօրենի մասնակցությամբ միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:06
Կառլոս Ալկարասը նվաճել է հերթական տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:54
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմի վերսկսումը «խիստ անհավանական» է
09.11.2026 | 12:45
ԱԺ ծեծկռտուքի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
09.11.2026 | 12:39
Չենք խրախուսում Երևանում անշարժ գույք ձեռք բերել․ Ղարագյոզյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:35
Հայ սամբիստները 5 մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում
09.11.2026 | 12:27
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 12:12
Թրամփը հայտարարել է, որ պատերազմը կավարտվի «մի փոքր այլ տեսք ունեցող Ուկրաինայով»
09.11.2026 | 11:59
ՄԻՊ Անահիտ Մանասյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:55
Հայաստանը փորձում է որոշումների պատասխանատվությունը բարդել  ՀԱՊԿ-ի վրա․ ՌԴ ԱԳՆ
09.11.2026 | 11:45
Ուկրաինան հարձակվել է Լենինգրադի մարզի վրա․ ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:37
Ալեն Սիմոնյանը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը
09.11.2026 | 11:29
Փաշինյանն այցելել է Հակակոռուպցիոն կոմիտե․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:16
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ չեք, որ այդ տոնով եք խոսում․ Մանասյանը՝ Մանուկյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը օգոստոսի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային՝ քննարկելու բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում երկկողմ համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու հեռանկարները․ տեղեկացնում են ՀՀ ԲՏԱ-ից։

Նախարար Հայրապետյանն ընդգծել է Հայաստանի և Հնդկաստանի միջև պատմական հարուստ կապերը՝ ընդգծելով ապագա համագործակցության հսկայական ներուժը: Նա նշել է, որ վերջին զարգացումները ցույց են տալիս բարձր տեխնոլոգիաների ոլորտում երկկողմ հարաբերությունների խորացման լայն հնարավորություններ:

Հանդիպման ընթացքում քննարվկել են գործընկերությունն ամրապնդելու նոր ուղիներ հատկապես թվայնացման, հետազոտությունների ու մշակումների (R&D), տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։

Առանձնահատուկ ընդգծվել է միկրոէլեկտրոնիկայի և կիսահաղորդչային կոմպոնենտների նախագծման և արտադրության ոլորտներում երկու երկրների համագործակցության ընդլայնման և համատեղ նախաձեռնությունների իրականացման կարևորությունը։

Հանդիպման ավարտին նշվել է, որ հայկական կողմը պատրաստակամ է նոր գործիքակազմով ու ռեսուրսներով հնդկական կողմի համապատասխան մասնագետների հետ քննարկելու ներկայացված առաջարկությունների ուղղությամբ համագործակցության տարբերակները, ինչը կհանգեցնի ոլորտային գործակցության նոր ու արդյունավետ զարգացումների։